Մերժել Նիկոլին, Նիկոլին սնածներին և Նիկոլին խուճապահար պահող «ընդդիմադիրներին»
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «2025-ը որոշիչ տարի է: Այն կարող է լինել ընտրական կամ նախընտրական տարի (ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունների պահով): Այն պետք է դարձնել Նիկոլին հեռացնելու տարի:
«Մայր Հայաստանի» թիրախում լինելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և այդ իշխանությունը ծնած միջավայրի ներկայացուցիչները (Նիկոլը չէր կարող ճիշտ լինել): Իրերը պետք է կոչել իրենց անվանումներով: Մենք դա անելու ենք՝ չխնայելով ոչ մեկի: Ոտատակ ընկնողների հարազատներին ցավակցում եմ ու առաջարկում մոտենալ դիակներին՝ վերջին հրաժեշտը տալու»: