Սրանք գուժող զանգեր են, որ պետք է արթնացնեն մեր հասարակությանը․ Լիլիթ Գալստյանը՝ Տիրան Խաչատրյանի ձերբակալման մասին
Փաշինյանի դատարանն, ինչպես հայտնի է Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց:
Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գնահատելով իրավիճակն ասաց․ «Սրանք գուժող զանգեր են, որ պետք է արթնացնեն մեր հասարակությանը»։
Հիշեցնենք, որ հունվարի 4-ի առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:
Մանրամասն՝ Yerkir.am-ի տեսանյութում: