Հայաստանի քաղաքական դաշտ կոչվող ճահիճը «Մայր Հայաստան» շարժման դեմ պայքար է սկսել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտ կոչվող ճահիճը «Մայր Հայաստան» շարժման դեմ պայքար է սկսել։
Որն է պատճառը։
Պատճառը շատ պարզ է։ Ճահիճի մոտ ինքնափրկության բնազդն է աշխատում։ Հարմարավետ անդորրը «Մայր Հայաստանը» խախտում է։ Հետեւությունը պարզ է՝ պետք է պայքարել «Մայր Հայաստանի» դեմ, այդ հարցում կարելի է ստանալ Ճահճի շահառուի ու պահապան հրեշտակի' ՔՊ-ի աջակցությունը։
Ճահիճը հզոր ուժ է, որը պետք է կուլ տա ցանկացած շարժում, մտքի ցանկացած աշխատանք։ Բոլորը պետք է ճահիճ դառնան, ոչ ոք մյուսներից չպետք է տարբերվի, միակ դրսեւորում գոյության իմիտացիան է ու ճահճային գարշահոտության տարածումը։
Միակ ելքը Ճահճի չորացումն է։ Առանց Ճահճի գոյության ՔՊ-ն անզոր է»։