Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին
Հակառակ մարտահրավերներին և դժվարություններին, հետևողականորեն աշխատել ենք, որպեսզի ՀՀ-ի և ՌԴ–ի ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ հաղթահարեն ամրության փորձությունները: Ամանորյա իր ուղերձում նշել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ շնորհավորելով Հայաստանի բնակիչների և իր հայրենակիցների Ամանորը։
«Մենք բոլորս, ավանդույթի համաձայն, սպասում ենք Նոր տարուց ցանկությունների իրականացում, ավելի բարեկեցիկ, հանգիստ և երջանիկ կյանք: Թող այդպես լինի: Մաղթում եմ, որ գալիք տարում բոլորիս սպասի երջանկություն, նոր ձեռքբերումներ և բարի, դրական լիցքեր կրող իրադարձություններ, իսկ Ռուսաստանին և Հայաստանին՝ բարգավաճում և անվտանգ զարգացում»,- ասել է նա: