Շենգավիթում սկեսրայրը դանակահարել է հարսին
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։ «ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ին ժամը 14։00-ին Չեխովի փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ սկեսրայրը՝ Հ. Ս-ն, խոհանոցային դանակով հարվածել է հարսին՝ 1989 թվականին ծնված Յ.Պ-ին՝ պատճառելով վնասվածք։ Տղամարդն իրավապահներին ասել է, որ հարսը չի եկել տուն, ինչի պատճառով ինքը զայրացել ու հարվածել է։