Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 2025 թ. հունվարի 11-ին տեղի կունենա «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, իսկ հունվարի 14-ից այն կցուցադրվի կինոթատրոններում։ Ֆիլմի պրոդյուսեր, «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի հետ զրուցել ենք դրա ստեղծման մասին:
Նշում է՝ ապրիլին տեղեկացել է, որ Հայաստանում օտարերկրյա դրամաշնորհի միջոցով ֆիլմ է նկարահանվում 1918 թ. հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Հասկացա, որ պատրաստվում են նոր բան փաթաթել մեր գլխին: Թեման ինձ հետաքրքրեց, որոշեցինք ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը, և արխիվներից այնքան ցցուն ու հետաքրքիր փաստեր հավաքեցինք, որ այս շրջանի իրադարձություններին, թեմային չանդրադառնալն ուղղակի սրիկայություն կլիներ մեր կողմից: Չունեինք բյուջե, բայց ունեինք թիմ: Հավաքեցի մարդկանց և ասացի՝ նման գաղափար կա, կարո՞ղ ենք իրագործել: Ներկայացրեցի իմ պատկերացումները՝ նշելով, որ նվազագույն ծախսերը կապահովենք: Թիմի անդամները որոշեցին, որ անպայման պետք է իրագործել այս գաղափարը: Եվ անցանք գործի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը:

Նշում է՝ պրեմիերայի օրը ֆիլմը մոտավորապես դառնում է ինն ամսական: «Սա երեխայի ծննդի պես մի բան է: Ինն ամիս այս ֆիլմի վրա անդադար աշխատել ենք: Կարող եմ հպարտորեն ասել՝ Հայաստանում նման ֆիլմ չի եղել, նման որակի՝ պատմական փաստավավերագրական խաղարկային ֆիլմ չի արվել: Սա փաստավավերագրական ֆիլմ է, որտեղ չկա հեղինակային տեքստ: Բոլոր տեքստերը վերցված են մեկնություններից ու տարբեր աղբյուրներից, դրանք դարձրել ենք սցենար: Ֆիլմը հանդիսատեսի հետ խոսելու է ժամանակաշրջանի ներկաների շուրթերով: Սա ֆիլմի առավելությունն է, չենք ցանկացել, որ հեղինակային տեքստ լինի, հնարավոր է՝ լինեին անհամապատասխանություններ, ինչը կարող էր դիտվել որպես քարոզչական հնարք և այլն: Եթե հղումներ չանենք աղբյուրներին, դիտողը կմտածի, թե դա հատուկ գրված սցենար է: Բայց ֆիլմը հիմնված է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց, մամուլի հուշերի ու հրապարակումների վրա», հավելում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ֆիլմում օգտագործվել են եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներ և տեխնիկական այլ հնարքներ, ինչը համադրվել է խաղարկային կադրերի հետ:
 
Ֆիլմը 1918 թ. ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած կարճ ժամանակահատվածի մասին է: «Ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Հայաստանում, ինչպես և ինչու է հանձնվել Կարսը, ինչ տրամադրություններ էին տիրում Հայաստանում, և հետո ինչ կատարվեց Ալեքսանդրապոլի հետ: Երբ Սարդարապատի ճակատամարտից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Ալեքսանդրապոլն արդեն Հայաստանի կազմում չէր: Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Գյումրիում ընդամենը հյուպատոսություն ունեին: Ֆիլմի ամենակարևոր «մեսիջը» հետևյալն է՝ հիմա պատերազմ է հիշողության դեմ, այս ֆիլմը հիշողության վերականգնման համար է: Մոռանում ենք կամ չենք հիշում, թե երկու օր առաջ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, քանի որ ամբողջ աշխարհում է այսօր իշխում այդ հնարքը՝ «անջատել» մարդկանց հիշողությունը, դասագրքեր են փոխվում, պատմական դեպքեր և հարաբերություններ են «վերախմբագրվում»: Բայց եթե ուզում ես ապրել և այս երկնքի ու արևի տակ քո տեղն ունենալ քո պետությունով, չպետք է փախչես քո պատմությունից, չպետք է մոռանաս այն: Այն, ինչ ցույց ենք տալիս այս ֆիլմում, հիշողության վերականգնում է, և դրա մասին գրված չէ նույնիսկ խորհրդային շրջանի դասագրքերում: Գուցե, երբ պատմաբանները դոկտորականներ կամ մագիստրոսական աշխատանքներ են պաշտպանել, ուսումնասիրել են այդ ժամանակաշրջանը, բայց հանրակրթական դպրոցներում, մեր պատմության դասագրքերում այս մասին նույնիսկ մեկ պարագրաֆով նշված չէ: Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, թե ինչ կատարվեց մեզ հետ, ինչպիսին էր մեր ժողովուրդը, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք: Զուգահեռներ չենք տանում մեր օրերի հետ, բայց ցանկացածը, ով կդիտի այս ֆիլմը, «կհայտնվի» մեր օրերի մեջ: Փաստել ենք ժամանակաշրջանը, ցուցադրում ենք, թե ինչ է եղել մեզ հետ, ինչպիսի վիճակում է եղել ժողովուրդը, ի դեպ, այն ժամանակ էլ Կարսը հանձնելուց հետո թուրքերի հետ խաղաղության պայմանագրի հարց է եղել, դրա համար է ֆիլմը կոչվում «Կեղծ խաղաղության գինը»: Իսկ արդյունքում կործանվեց Ալեքսանդրապոլը»,ասում է ֆիլմի պրոդյուսերը:
 
Այժմ ֆիլմը թարգմանվում է անգլերեն՝ ոչ թե «տիտրային», այլ հենց ձայնային տարբերակով: Հարությունյանի խոսքով, հայտնի համալսարաններից ցանկություն կա ցուցադրելու այն իրենց օտարերկրացի ուսանողների համար: Ֆիլմը երեք լեզվով է լինելու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հայերենի դեպքում՝ անգլերեն լուսագրերով:
 
Զրույցը եզրափակում ենք այս հարցով՝ ֆիլմը հարցե՞ր է բարձրացնելու, թե՞ պատասխաններ հնչեցնելու: «Ամեն ինչ թողնված է հանդիսատեսին: Նրանք պետք է իրենց ներսում հարցերը բարձրացնեն և պատասխանները փնտրեն: Շատ չեզոք ենք ամեն ինչում: Բացառված է սուբյեկտիվության գործոնը», - եզրափակում է Հարություն Հարությունյանը:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>