Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել
Դիտել նաև
Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը
«Բեգոյանի «օֆիսի» աշխատողները կտրատած ծառի ճյուղերը տանում ու այրում են ֆուտբոլի ակադեմիայի կողքին». Մեսրոպ Մանուկյան
Ավինյանի համար խնդիրը վարչության կազմում լինել-չլինելն էր, այլ ոչ թե առաջնային դիրքերում լինելը
Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են
«ՔՊ-ի ու Ավինյանի տրանսպորտային «բարեփոխումը» տապալված է». Գևորգ Ստեփանյան
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս պաշտոնանկությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ:
Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սա միակ պաշտոնանկությունը չէ. «տոմսային» գործընթացի հետ կապված քաղաքապետարանում նոր «գլուխներ են թռչելու»: Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, որը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

