Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է

Չի՛ կարելի, պետությունն այն վիճակում չէ, որ հանգիստ շարունակեք ձեր բոհեմական կյանքը. Ռոբերտ Ամիրխանյա՛ն, գրածդ բանակի հիմնը քեզ շնորհավորողը սխալ երգ է համարում, ո՞նց ես շփվում այդ մարդու հետ. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։

Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից այսօր հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

«Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները: Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,- ասված էր պարզաբանման մեջ:

• Հանրային հեռուստաընկերությունը 2-րդ անգամ է կարմիր գիծ տրորում։ Բայց եթե այս իշխանությունները կարող են Կաթողիկոսի ճանապարհը փակել Սարդարապատում, ինչո՞ւ Հ1-ը չի կարող չհեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը։ Ամեն ինչ այլևս սպասելի է ՀՀ այս իշխանություններից:Սա թող դաս լինի այն հոգևորականների համար, ովքեր հարմարվողական մոտեցում են ցուցաբերում ու շարունակում համագործակցել այս իշխանությունների հետ։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է լինել բարձրաստիճան հոգևորական ու հարմարվել նրա հետ, ինչ անում են Վեհափառի նկատմամբ։ Սա թշնամի պետությունների երազանքն է։

• Ինչքա՞ն կարելի է սուտ ասել ու դրանով կերակրել մարդկանց։ Չէ՞ որ սևով սպիտակի վրա գրված բանակցային փաստաթղթեր կան։ Այսինքն՝ այս երկիրը 30 տարի բանակցել է՝ Արցախը ոնց տա Ադրբեջանի՞ն, ու Ադրբեջանը դրան ընդդիմացե՞լ է։ Այս կարգի սուտ հնարավոր չէ պատկերացնել։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են այս պարագայում լռել գործող դիվանագետները։ Ալեքսանդր Արզումանյան, Վահան Փափազյան, խոսե՛ք։ Դուք բանակցել եք Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու համա՞ր, խոսեք, պատասխանե՛ք:

• Եթե այդքան դուխով է, թող հրապարակի բանակցային բոլոր փաստաթղթերը, և բոլորը տեսնեն, որ, օրինակ, Քի Վեսթում Արցախը միացվում էր Հայաստանին։ Եվ Ադրբեջանի այն պահանջը, որ պետք է լուծարել Մինսկի խումբը, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ջանքերով կյանքի է կոչվում։ Հիմա ինչո՞ւ եք այս թեման բացել, դուք, որ Արցախի հարցը հաջողությամբ փակել եք, այն համարել եք Ադրբեջանի կազմում։ Սա միայն Մինսկի խումբը փակելու համար է արվում։

• Թուրքիան դարձել է մոնստր պետություն, ու դա ՀՀ իշխանությունների շնորհիվ։ Արցախն առաջին արգելքն էր, որ հաղթահարեց Թուրքիան, դրանից հետո ավելի հեշտ էր նրա համար… Սիրիան՝ վառ օրինակ։ Հիմա թուրքական արգելքը հաղթահարելը շատ բարդ է։ Սիրիայում դրության տերնայլևս Թուրքիան, ԱՄՆ-ը և Իսրայելն են։ Աշխարհը, Արցախը զոհելով, բախվեց թուրքական ծավալապաշտության հետ։ Արցախն էր պետք աշխարհին, ոչ թե աշխարհն Արցախին։ Թուրքերը քացով բացեցին այս տարածաշրջանի դուռն ու ներս մտան։

• Արևմտյան դեմոկրատիան ինձ համար արևմտյան բայրաքթարներ էին։ Ընդամենը տարիներ առաջ ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչ հռչակված մարդուն, որի գլխագին նույն ԱՄՆ-ը 10 միլիոն դոլար էր հայտարարել, խոստացել պարգևատրել այդքան գումարով, ով կասի նրա տեղը, այսօր կարգել են Սիրիայում առաջնորդ։ Անբարո խաղի օրենքներ են։

• Ավելի լայնախոհ լինելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ իրականացված ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մինչև հիմա քննադատում են, որոշ ժամանակով հետաձգեց թուրքական էքսպանսիան այս տարածաշրջանում։

• Վերջին տարիներին Էրդողանը ակտիվացրել է իրենց երազած «Ազգային ուխտի» քարտեզը։ Ըստ այդմ՝ Կիպրոսը, Սիրիայի մի հատվածը՝ Հալեպը, և այլն, իրաքյան Մոսուլը պետք է լինեին թուրքական։ Տարածքային հավակնություններ կան նաև Հարավային Կովկասի հետ կապված։ Դե ֆակտո հիմա թուրքական «Ազգային ուխտի» քարտեզի մի հատվածն իրականացվել է։ Ակնհայտորեն Սյունիքըթուրքական այդ ծրագրերի և քարտեզի մի մաս է։ Նրանք քայլ առ քայլ իրականացնում են իրենց ծավալապաշտական ծրագրերը ՀՀ այս իշխանությունների միջոցով: Հայաստանին վերապահված է ստրատեգիական տարածքներից զուրկ մի հատված։

• Այն, ինչ նախորդել է Սիրիայում տեղի ունեցածին, հիմա տեղի է ունենում այստեղ՝ Հայաստանում։ Նույնը տեղի էր ունենում Արցախում: Սիրիայում էլ էին դասագրքերից հանում հակաթուրքական ձևակերպումները, այնտեղ էլ էին զավթում ռազմավարական նշանակության դիրքերը, Թուրքիային հանձնվում ականապատ տարածքների քարտեզները կամ ականազերծվում դրանք, Սիրիայում էլ էին սիրախաղ անում թուրքերի հետ։

• Թուրքիայի ծավալապաշտական «Կապույտ հայրենիք» ասվածը վերաբերում է ծովային հատվածներին, և Էրդողանն այստեղ էլ թուրքական ներկայիս քարտեզների հետ անհամաձայնություն ունի։ Հիմա նա այդ ծրագրին համահունչ՝վիճարկում է ծովային միջանցքների հարցը։ Փաստացի նա ուզումէՀունաստանին պատկանող ծովային միջանցքները։ Այսինքն՝ Թուրքիան ունի նաև ծովային ծավալապաշտություն։

• Մենք միշտ էլ խոսել ենք թուրքերի հետ, բայց արժանապատիվ դիրքերից։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է խոսել, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, բայց այս իշխանությունները չեն հասկանում, որ խոսելն ու թուրքերի առաջ գլխահակ կանգնելը տարբեր բաներ են։ Դուք չե՛ք խոսում թուրքերի հետ, դուք կատարում եք նրա բոլոր ցանկությունները, թուրքերի հետ ձեր հանդիպումներում դուք պարզապես գրի եք առնում նրանց պահանջներն ու ցանկությունները, վերադառնում, ի կատար ածում։

• Երբեք ռուսական այդ պահի իշխանությունը չի զգացել թուրքական վտանգը, հետո եղել են տասնյակ ռուս-թուրքական պատերազմներ։ Բայց մեր ազգը միշտ կրել է այդ զիգզագաձև տուրբուլենտ հարաբերությունների հետևանքները։

• Ժողովրդի մի մասը զգում է, որ այս ամենը տանում է կործանման, մի մասը, ցավոք, ոչ։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ հասարակությունները սովորաբար չեն զգում, որ գնում են կործանման։ Հռոմի հասարակությունը զգո՞ւմ էր, որ կործանվում է։

• Հայաստանում 6 տարի իշխանության գտնվող ու տարբեր փաստաթղթերի տիրապետող անձը չի կարող չգիտակցել՝ ինչ է անում ինքը, ու ինչ է լինելու։ Եվ ժողովրդի զգոնությունը բթացնելն ամենաաններելի բանն է, որ նա անում է։ Այստեղ մեծ գործ ունեն անելու էլիտաներն ու հասարակության գիտակցող հատվածը։ Դրա համար այս իշխանության համար ատելի են էլիտաները։

• Չի՛ կարելի պետությունն այս վիճակին հասցրած իշխանությունների հետ ջերմ շփվել՝ դրանով հասարակության՝ իրենց հարգող հատվածին մեսիջ հասցնելով, որ ամեն ինչ լավ է։ Սա բացարձակ այն վիճակը չէ, հարգելիներս, որ դուք հանգիստ շարունակեք ձեր բոհեմական կյանքը։

• Թուրքական իշխանության համար 1915թ․ նախօրեին նույնպես հայկական էլիտան վտանգ էր ներկայացնում, և նրանց ուշադրությունն այնպես էին բթացրել, որ անգամ թուրքական իշխանություններին մոտ գտնվող Գրիգոր Զոհրապը չկարողացավ հասկանալ, որ վտանգը մոտ է։ Ու մինչև վերջին օրը հավատացել է նրանց թուրքական իշխանություններին։ Անգամ մինչև իր աքսորվելու վերջին օրը շփվել է Թալեաթի հետ։ Կինն էլ ամուսնու ձերբակալվելուց հետո գնացել է Թալեաթի մոտ, որ խնդրի՝աքսորից վերադարձնել ամուսնուն։ Սա խոսումէ այն մասին, որ էլիտաների չգիտակցելը կարող է տանել ազգի կործանման։ Հիմա մենք այդ վիճակում ենք։ 1915 թվականին, երբ սկսվում էր հայերի կոտորածը, մարդիկ ասում էին՝ ցեղասպանությունը, ջարդերը մեզ չի հասնելու, դաշնակներին, ֆիդայիներին է հասնելու, մեզ չեն կոտորելու… Հիմա էլ է այդպես, նույն վիճակն է։ Եվ վերջին մոլորությունն այն է, որ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, ասում են՝ եկեք լռենք, զենքերը հանձնենք, չհակառակվենք թուրքերին, ու աքսորվել, կոտորվել են ամբողջ գյուղերով ու քաղաքներով…

• Ամենավտանգավորն այն է, որ մենք այսօր չունենք պետականության զգացողություն և վտանգի գիտակցում։ Պատմությունը մեզ անընդհատ դասեր է տալիս, ամենամեծ դասը տվել է 1915թ., բայց մենք շարունակում ենք մնալ պատմության ամենածույլ աշակերտը։

• Ռոբերտ Ամիրխանյան, այն երգը, որը դու գրել ես, «Երազ իմ, երկիր հայրենի»-ն, այն մարդը, ում հետ դու շփվում ես, ով մոտենում է քեզ, համարում է վատ երգ՝ պատմական հայրենիքի մասին, մոլորություն, ռազմական երգ, որը չպիտի հնչի… Դու ո՞նց ես շփվում այդ մարդու հետ։ Այս իշխանությունները ոչնչացնում են հեղինակություններին ու խորհրդանիշները։

• Նժդեհը շատ ճիշտ էր՝ պետք է հեղինակություն դառնալուց հետո կարողանաս պահել հեղինակությունդ։ 2018թ.-ից հետո սրանք հեղինակություն էլ չեն թողել։

• Երկու կառույց է եղել, ուր ՀՀ ղեկավարները մտել են ու լարված դուրս եկել՝ մեկըԵրևանի պետական համալսարանն էր, մյուսը՝ Գրողների միությունը, որովհետև, օրինակ, Հովհաննես Շիրազն այնպիսի բան կարող էր ասել, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը կարմրեր, չիմանար՝ ինչ ասեր։

• Ամեն ինչ պետք է անել մեր պետականությունը պահպանելու համար։ Պետությունից վեհ գաղափար չկա։ Դրա համար այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ ճանապարհն այդ ընթացքը կյանքի կոչողներին հեռացնելն է։ Չեն կարող իշխանության մնալ մարդիկ, ովքեր Արարատից հրաժարվում են, հրաժարվում են մեր արժեքներից, մեր մյուս սիմվոլներից…

• Չպետք է պայքարել նախկին և հաղթանակած նախագահների դեմ, նրանք չեն մեր թշնամիները, պայքարեք թշնամիների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>