Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ)
2024թ․ սեպտեմբերին «Մայր Հայաստան»-ի այցը Դոնբաս լայն արձագանք ստացավ: Հազարավոր հրապարակումներ, միլիոնավոր դիտումներ, հսկայական դրական արձագանքներ Հայաստանի մասով: Մեր այցը տեղի հայ համայնքի հրավերով էր և կրում էր մարդասիրական բնույթ:
Ի դեպ, Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Լուգանսկում գործող «Ուրարտու» կենտրոնի հետ մեր համագործակցությունը՝ ի դեմս կենտրոնի ղեկավար Վարդան Հայրապետյանի, զարգանում է: Շնորհավորում ենք Դոնբասի հայ համայնքին Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: