Փաշինյանն արագորեն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։
«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։
Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է նա։
Անհնար է չնկատել, որ Նիկոլ Փաշինյանը երբեք այդպես արագորեն չի ցավակցել հայ մարդկանց, երբ բազմաթիվ զոհեր են եղել դժբախտ պատահարների հետևանքով, լինի դա «Սուրմալուի» հրդեհն ու պայթյունը, զինվորական կացարանում 15 զինվորի այրվելը, թե մեկ այլ դեպք: Իսկ դեպքեր, մահեր, նկատենք, Փաշինյանի իշխանավարման շրջանում ու իշխանավարման հետևանքով հազարներով են եղել: Փաշինյանը հազարավոր զինվորականների կորստի մատնելուց հետո սուգ չհայտարարեց, Արցախի կորստից հետո ոչ մի ցավակցություն չարտահայտեց: Իսկ թուրքերին ու ադրբեջանական թուրքերին արագորեն ու հապշտապ ցավակցում է: Այն դեպքում, երբ մեր ամեն մի նման դժբախտության վրա կոնկրետ ադրբեջանցիները ցնծում են: