Քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Դավթաշենի կամրջից
Դիտել նաև
Զինծառայողն ինքնասպան է եղել
Հայաստանը ինքնասպանի քայլեր է անում. ուկրաինացի քաղաքագետը՝ Ուկրաինայի և Հայաստանի միջև շփումների մասին (տեսանյութ)
Ռուս բլոգերի կնոջը Երևանում գտել են լոգասենյակում կախված. մանրամասներ
Սիրած աղջկա ամուսնության մասին իմանալով՝ փորձել է վերջ տալ կյանքին
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում:
Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց:
Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։