«Սերոժիկ» ֆիլմի համար 10,3 մլն ունեք, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի ավտոբուսի համար չունե՞ք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Փողոցով անցնող մեկին բերենք, էստեղ նստեցնենք, ամեն ինչը թանկացնի, փողը շատանա, կասի՝ դե օպտիմալ կառավարում է։ Երևանի ավագանու այսօրվա նիստում, անդրադառնալով քաղաքային բյուջեի մսխումներին, ասել է «Մայր Հայաստան» ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Ջազի հայկական ասոցիացիան ի՞նչ կապ ունի Լուսանկարչական փառատոնի հետ, որ 50 մլն դրամ փող եք տվել։ Կամ «Սերոժիկ» ֆիլմի համար 10,3 մլն ունեք, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցին մի հատ ավտոբուս չեք կարողանում տա՞լ։ Նորաձևության շաբաթին 42 մլն կարողանում եք տալ, մի հատ ավտոբուս հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցին չեք կարողանում տա՞լ»,-հավելել է Մանուկ Սուքիասյանը։