«Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը (տեսանյութ)
«Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա նշել է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագծին: