Կարմիր գծերը թանկացնելու որոշումն անգրագետ է․ դատարա՛նն է հաստատել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձել է «Մայր Հայաստանի» ներակայացրած հայցին և դատարանի որոշմանը, որով Կենտրոնի բեռնաթափումը որպես կարմիր կետագծերի թանկացման հիմնավորում բերելու քաղաքային իշխանության քայլը ոչ իրավաչափ է։
«Անգրագետ հիմնավորում է դա։ Ե՛վ Կենտրոնը չեք բեռնաթափել, և՛ հավելյալ ծախս և դիսկոմֆորտ եք պատճառել քաղաքացիներին»,-ասել է Սամվել Հակոբյանը։