Հնարավոր է` Իրանն ու ՌԴ–ն գործընկերության մասին պայմանագիրը ստորագրեն հունվարին. Բաղայի
Հնարավոր է` Իրանն ու Ռուսաստանը հաջորդ տարվա հունվարին ստորագրեն համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Հուսով եմ` այդ փաստաթուղթը կստորագրվի դեյ (ավարտվում է 2025 թվականի հունվարի 19-ին. խմբ.) ամսվա վերջին»,-ասել է Բաղային։
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում կայացած զրույցի ընթացքում պայմանավորվեցին, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru