«Պըզզացնող» ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել. լվացեք, ոնց կարող եք
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
«Իջևանում, Վանաձորում, Արենիում ու Կապանում կասեցվել է տարբեր Ա/Ձ-երի ու Ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեությունը, որոնք չեն ունեցել ջրահեռացման համակարգեր։
Խախտումները շտկելու հիմքով 2-ի կասեցումը վերացվել է։
Միջոցառումները շարունակվում են»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Աղբյուր` Panorama.am