Թեհրանն ու Մոսկվան նախատեսում են գործընկերության համաձայնագիր ստորագրել
Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ 2025թ. հունվարի կեսերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բահային։
«Շուտով, երկկողմ հանդիպման ժամանակ, պայմանագիրը կստորագրվի»,- ասել է Բահային՝ պատասխանելով փաստաթղթի ստորագրման ժամկետի մասին հարցին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է նոր, հիմնարար համաձայնագիր ստորագրել Իրանի նախագահ՝ ՌԴ կատարելիք այցի ընթացքում։