Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է. Անդրանիկ Թևանյան
«Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է»,- այսպես է արձագանքել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը այսօր Փաշինյանի արած այն ակնհայտորեն ստահոդ հայտարարությանը, թե՝ 1994 թվից սկսած, Արցախի հիմնախնդրի շուրջ բոլոր բանակցությունների բովանդակությունն Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին են եղել: