Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը
Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները:
Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները: Բժիշկ-գիտնականն ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր: Նրա խոսքն արժեքավոր ու ծանրակշիռ էր կրտսեր գործընկերների համար, որոնք այսօր հաջողությամբ շարունակում են զարգացնել ակնաբուժությունը մեր երկրում»։
Մուրադյանը տեղեկացրել է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00-ն: