Գումարը դուրս գրված է, սակայն աշխատանքն արված չէ (տեսանյութ) Հերթական ապօրինի ու քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնող օրինագծի փուչիկը պայթեց (տեսանյութ) «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
23
Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է. Անդրանիկ Թևանյան «Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»,-Սևակ Հակոբյան Իրական անեկդոտ. Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին ասում է, թե... իրեն Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Գյումրին՝ փոփոխությունների շեմին Գյումրին ունի զարգացման հսկայական պոտենցիալ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է. Անդրանիկ Թևանյան «Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան «Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»,-Սևակ Հակոբյան Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․ Արթուր Խաչատրյան Իրական անեկդոտ. Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին ասում է, թե... իրեն Նոր տարվա «վատ նվեր արվեց». Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Նիկոլը սկսել է նախաամանորյա ստերի և կեղծիքների նոր դոզայով կերակրել ժողջանին և ժեխափթիրին. Գագիկ Համբարյան 36 ժամ ջուր չի լինի Լարսը բաց է Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի․ Ավինյան Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եթե «Համասի» պատանդներն ազատ չարձակվեն մինչև իր պաշտոնավարումը, «Իրավիճակը դժոխքի կվերածվի» Մնացած բոլոր դեպքերում Հայաստանի պետականության վախճանը միայն ժամանակի խնդիր է. Արա Պողոսյան Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան Tesla-ն հետ հետ է կանչում մոտ 700 000 մեքենա՝ անվադողերի ճնշման սարքերի խնդիրների հետ կապված Կարմիր գծերի դեմ պայքարը շարունակվում է (տեսանյութ) Գումարը դուրս գրված է, սակայն աշխատանքն արված չէ (տեսանյութ) Հերթական ապօրինի ու քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնող օրինագծի փուչիկը պայթեց (տեսանյութ) Դհոլ-զուռնայով Նիկոլին իշխանության բերածները մեզ ասում են՝ ինչի՞ չկրակեցիք, թող մի 10 հոգի էլ զոհվեր. միայն մեկ հոգի այսօր կարող է ասել՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական չտար. Արտակ Զաքարյան Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան Գյումրին՝ փոփոխությունների շեմին Գյումրին ունի զարգացման հսկայական պոտենցիալ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «11 տարի կառավարական ամառանոցներում եմ ապրել, չեմ հիշում, որ ջեռուցման խնդիր լինի»․ Լևոն Քոչարյան ՔՊ-ականներից ովքեր են մասնակցել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 10 քաղաքացի սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց Դպրոցի ետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի Իրանում ավտոբուսը ձորն է ընկել, կա ավելի քան 10 զոհ Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար)

Դհոլ-զուռնայով Նիկոլին իշխանության բերածները մեզ ասում են՝ ինչի՞ չկրակեցիք, թող մի 10 հոգի էլ զոհվեր. միայն մեկ հոգի այսօր կարող է ասել՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական չտար. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իր պարագայում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Իր գործը քանդելն է։ Նա կառուցելու հետ գործ չունի։ «Կառուցել» և «Նիկոլ Փաշինյան» կամ «գործող իշխանություն» բառերն իրար հետ որևէ կապ չունեն։
  • Թեպետ Բաքուն և Երևանն ասում են՝ միջնորդ կողմ չկա, և իրենք երկկողմ են բանակցում, բայց ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Արևմուտքը հայտարարություններով ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, միջամտում են գործընթացին։ Բայց գործընթացը տեղից չի շարժվում։ Ադրբեջանը չի շտապում փաստաթուղթ ստորագրել։ Թուրքիան ունի իր պանթուրանական նկրտումները, Ռուսաստանը չի ցանկանում երկրորդ ճակատ բացել, Իրանն իր խնդիրներն ունի։ Այսինքն՝ մի քանի խաչաձևվող հակասություններ կան։ Փաշինյանն էլ մտածում է՝ ինչպես պահել իշխանությունը, ու սրանից ու այդ հակասություններից օգտվում է Ադրբեջանը։
  • Ի՞նչ է նշանակում՝ փակել Մինսկի խումբը, ի՞նչ է նշանակում՝ 300000 ադրբեջանցիներ պիտի գան այստեղ, իսկ ո՞ւր է դրա հայելային արտացոլանքը, ի՞նչ է նշանակում՝ սպառազինությունը հարձակողական է։ Ու արձագանք չկա։ Հայաստանը հասկացնում է, որ պատրաստ է ամեն ինչի, ամեն զիջման։ Իսկ որևէ խաղաղության փաստաթուղթ Ադրբեջանին չի զսպելու։ Եվ Թուրքիան ու Ադրբեջանը մի սողանցք կգտնի Զանգեզուրի միջանցքը բացելու համար։
  • Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը Թուրքիայի համար արյունատար անոթով՝ Զանգեզուրի միջանցքով, Ադրբեջանի հետ կապ ունենալն է։
  • Պատահական չէ, որ Նիկոլն ասում է՝ Հայաստանը չի ուզում էսկալացիա, եթե Ադրբեջանն էլ չի ուզում, ուրեմն չի լինի էսկալացիա։ Իսկ եթե ուզում է, կամ եթե պարտադրե՞ն։ Պատճառներ կարող են գտնել։ Ոչ մի երաշխիք չկա, որ Նիկոլն ինչ-որ պահի չի ասի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»–ի նման մի բան ու չի բացի պատերազմի դուռը, ինչպես 2020թ.։
  • Ոչ մի պարծենալու բան չէ, երբ քո դաշնակցի հետ ռազմատեխնիկական համագործակցության մակարդակն իջեցնում ես։ Սա նշանակում է, որ Հայաստանը փոխում է իր վեկտորը։ Ստացվում է, որ գերտերությունների շահերի բախման տարածքը Հայաստանն է, և սա խիստ մտահոգիչ է, երբ մեծ խաղացողներն իրենց հարաբերությունները պարզում են մեր տարածքում։ Ցանկացած դաշնակցի հետ կարող են խնդիրներ լինել, բայց դա բերել քաղաքական տիրույթ ու խորացնել, նշանակում է՝ ինչ–որ պահի մնալ մենակ։
    • Մենք մեր իշխանության ժամանակ երբեք չենք ասել՝ Ադրբեջանի սպառազինությունը հարձակողակա՞ն է, թե՞ պաշտպանողական, որովհետև ցանկացած զինատեսակ թե՛ հարձակողական կարող է լինել, թե՛ պաշտպանողական։ Այսպես էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, նաև մյուս 2 նախագահների օրոք։ Սրանց օրոք Ադրբեջանն այդ խայծը գցեց դաշտ, սրանք էլ կերան այդ խայծը։
    • Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել իր ստացած վատ ժառանգության մասին պատերազմից հետո։ Մինչ այդ բանակցային դիրքերն այնքան ամուր էին, որ նա կարող էր նաև իրեն թույլ տալ ռազմական արկածախնդրության դիմել։
    • Պատերազմի ժամանակ սրանք սպասարկեցին բոլորի շահերը, բացի Հայաստանից։ Պետք էր ասել՝ Ադրբեջանի նավթային ու գազային խողովակները վտանգված են, ու աշխարհը մեզ կհասկանար։ Բայց ոչինչ չարվեց։ 2020թ.-ից մինչ այսօր Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չի կատարել, Նիկոլն ամեն ինչ տվել է, նույնիսկ Կիրանցի հատվածը։
    • Այո՛, դու ես մեր ազգին դարձրել «ազգ–նահատակ», Նիկոլ։ Քո օրոք ենք մենք հազարավորր կորուստներ տվել, քո օրոք ենք տնտեսապես խեղճ, քո օրոք ենք պարտքի տակ ընկել Ադրբեջանին ու Թուրքիային։
    • Մենք միշտ պաշտպանողական դիրքում ենք եղել, Արցախում պաշտպանել ենք հայերի անվտանգությունը, մինչև խնդիրը կլուծվեր ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Իսկ դա մենք չենք հորինել, աշխարհն է հորինել։ Հայաստանը սուվերեն պետություն է, միշտ ունեցել է Զինված ուժեր և միշտ ունենալու է։ Եթե երբևէ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենանք շատ լավ հարաբերություններ, դա պայմանավորված է լինելու մեր ուժեղ անվտանգային համակարգով։
    • Եթե մենք պատերազմի ժամանակ ունենայինք Իսկանդերից ու Սկադից լուրջ ժամանակակից զինատեսակներ, միևնույն է, դրանք Նիկոլի ձեռքում դառնալու էին ոչինչ։ Մենք ունեցել ենք բավարար մարտունակություն, սպառազինություն, մարտական պատրաստվածություն, որպեսզի գոնե չպարտվեինք, բայց և՛ 2020թ․, և՛ հիմա չունենք այն իշխանությունը, որը գիտակցում է պետության շահը։ Մի բան են հասկանում միայն՝ ամեն գնով պահել իշխանությունը։ Իսկ ամեն գնի մեջ մտնում է նաև պետության շահը։
    • Ամերիկայի կամ Եվրոպայի խնդիրը չէ՝ Բաքվի Արմենիքենդում կամ Երևանի Կոնդում ով է ապրել։ Իսկ Ադրբեջանն իր բոլոր հարցերը ցանկանում է լուծել, քանի դեռ Նիկոլն է, ու նրա ձեռքը բռնող չկա։ Աշխարհը չի կարող օգտակար լինել նաև գերիների վերադարձի հարցում, քանի դեռ Հայաստանի իշխանությունն այդ հարցը չի բարձրացնում։ Հրեաները Համմասի դեմ տարուց ավել պատերազմում են։ Գիտե՞ք ինչի համար։ Ասում են՝ հե՛տ տվեք մեր գերիներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ Նաթանյահուն ասեր՝ մեր գերիները մի 2 ամիս էլ կսպասեն։ Պետության սիմվոլը սա է՝ գնալ մեկ քաղաքացու հետևից՝ անկախ նրանից, թե այդ քաղաքացին քո ընկե՞րն է թե՞ թշնամին։ Երբ դու քաղաքացուն անձնագիր ես տալիս, պետք է տեր լինես նրան։
    • Ադրբեջանն ուզում է փոխել տալ Հայաստանի Սահմանադրությունը, որովհետև մտածում է՝ այսօր Նիկոլն է, վաղը Հայաստանում նորմալ իշխանություն է լինելու։ Դրա համար ասում է՝ Սահմանադրությունդ փոխի՛ր, որ ես վաղը հաջորդ իշխանությանն էլ ծնկած պահեմ։
    • Վստահ եմ՝ ինչ-որ ժամանակ հետո Ալիևը զղջալու է, որ իրեն նման կերպ է պահել։ Երբ աշխարհում ստաբիլություն լինի, աշխարհն այդ հարցին անդրադառնալու է, ասելու են՝ էդ ո՞նց կարողացար խաղաղապահ առաքելության առկայության պայմաններում իբրև թե հակատեռորիստական գործողություն անել ու իր ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովրդին նստեցնել իրենց մեքենաներն ու ճամփել այդտեղից։ Դա կլինի այն ժամանակ, երբ Հյաաստանում կլինի այդ հարցին անդրադառնալ պահանջող իշխանություն ունենալու պարագայում։ Մեր ժողովուրդը միշտ էլ կարողացել է դուրս գալ դժվար իրավիճակներից: Մեր ժողովուրդը միայն մեկ խնդիր պետք է լուծի՝ խելացի, ազգային իշխանություն ձևավորելը։
      • Երբ Ալիևը 2016թ․ ասում էր՝ մեզ պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հենց այնպես չէր, որ դա դուրս եկավ ադրբեջանական աղբյուրներից։ Իրենց ժողովրդին հասկացնում էին, որ այլ ելք չկա, պետք է համակերպվել։ Պահեցին այնքան, մինչև բերեցին Նիկոլին, պտտեցրին փողոցներով, ժողովրդին էլ ասացին՝ դու ես ընտրել, որ պատասխանատվությունը մնա նրա վրա։ Ու մի քանի օրերի ընթացքում լեգիտիմ ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։
      • Միայն Աղվան Վարդանյանը կարող է ասել՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական չտար։ Ուրիշ ոչ ոք այդ իրավունքը չունի, առավել ևս՝ կուսակցությունները։ Դհոլ-զուռնայով, խորովածով Նիկոլին իշխանության բերածներն ասում են՝ ինչի՞ տվեցիք իշխանությունը։
      • Սերժ Սարգսյանը և Հանրապետականը գիտակցում էր, որ ժողովրդի պահանջը սխալ է, բայց մենք որոշել ենք, որ եթե դա է ժողովրդի պահանջը, պետք է հեռանալ։ Հիմա ասում են՝ ինչի՞ չկրակեցիք, թող մի 10 հոգի էլ զոհվեր։ Այդ մարդկանց նպատակը հենց դա էր։ Որ ավելի վատ պետություն փոխանցվեր հաջորդ իշխանությանը։ Ես ժողովրդին չեմ մեղադրում։ Եթե նրանցից շատերն իմանային, որ սենց է լինելու, 10 րոպե Նիկոլի կողքը չէր կանգնի։ Նիկոլի տերերը լավ գիտեին, որ ՀՀԿ–ն չի հաշտվելու իրավիճակի հետ, ժողովրդին ասելու է Նիկոլի՝ իշխանության գալու նպատակը։ Դրա համար բոլորին սարքեցին թալանչի, վարկաբեկեցին։
      • Մենք փոքր պետություն ենք, և, ուզենք թե չուզենք, պետք է լինենք խոշոր պետության ազդեցության տակ, ու խելացի իշխանության խնդիրը հնարավորինս այդ ազդեցությունը չեզոքացնելն է, ինչը հիմա անում են Վրաստանի իշխանությունները։ Իսկ Նիկոլը չգիտի՝ ո՞ւմ ասածն անի՝ Ռուսաստանի՞, ԱՄՆ-ի՞, Եվրոպայի՞, թե՞ իր հարևանների։
      • Երբ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը մեջը, վերջ, դու այդ օրը քո քաղաքական կենսագրության տապանաքարը դրել ես։ Դու պիտի ասեիր՝ ժողովուրդ, ես հայ ժողովորդի պատմության ամենածանր ու արյունոտ մեխն եմ խփել, հեռանում եմ։ Բայց ինքն իրեն ինչպե՞ս է պահում։
      • Ես կասկածներ ունեմ, որ գուցե Թուրքիա՞ն է խնդրել ճանաչել Կոսովոյի անձնագրերը։ Պաղեստինի անկախությունն էլ անցյալ տարի ճանաչեցին, դա մեզ ի՞նչ տվեց։ Հայաստանը 145-րդ երկիրն էր, որ ճանաչեց, դա խնդիր չէր լուծելու, բայց ամբողջ աշխարհը հո գիտի՞, որ դա Թուրքիայի պահանջով էր։ Մանր նվերներ է տալիս՝ առանց դիմացը որևէ բան ստանալու։ Բոլորի հետ խնդիրներ ունենք, Սերբիայի հետ էլ ենք ունենալու։ Այս իշխանության պարագայում դա ոչ ոքի չի զարմացնում։ Եթե Հայաստանն այսօր միջազգային իրավունքում գոյություն ունի, ապա դա միայն նախորդ 3 նախագահների շնորհիվ։ Եթե էսօր Հայաստանի տնտեսությունն աշխատում է, ապա ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից ԵԱՏՄ-ին միանալու շնորհիվ։ Մենք այն ժամանակ քննադատվեցինք, բայց հասկանում էինք, որ երկարաժամկետ հեռանկարի համար դա ճիշտ որոշում է։
      • ՀԱՊԿ-ը մեզ համար միշտ եղել է սպառազինության լավ աղբյուր։ Մենք միշտ էլ գիտեինք, որ, օրինակ՝ Բերդիմուհամմեդովը կամ Իվանովը չեն գալու մեզ համար կռվեն, բայց բա ո՞նց էր, որ Բորդյուժան Ապրիլյանի ժամանակ հայտարարություն արեց, իսկ 2020թ․ պատերազմի ժամանակ ոչինչ չեղավ։ Նիկոլը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, որովհետև գնալու տեղ չունի։ Բոլոր հնարավոր ձևակերպումները, դերբայական դարձվածներն օգտագործում է, որ ժամանակ շահի։ Նույնիսկ Ուկրաինան, որի սահմանների կեսը ՆԱՏՕ-ի անդամ պետության սահման է, ՆԱՏՕ չի մտնելու, Վրաստանը չի մտնելու, ուր մնաց՝ Հայաստանը։
      • Իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է։ Ընդդիմությունը ժողովրդի աջակցության կարիքն ունի։ Ժողովուրդն արդեն բավարար չափով աջակցել է իշխանությանը, տեսանք՝ ինչ եղավ։ Եթե ժողովուրդն աջակցի իրական ընդդիմադիրներին, 2025թ․ կարող է բեկումնային լինել Հայաստանի համար։ Ընտրությունները շատ հեռու են։ 1.5 տարի ժամանակ կա, էսօրվա աշխարհում դա շատ մեծ ժամանակ է։ Ընդամենը 4–5 օրում Սիրիան ընկավ, ու աշխարհում ուժերի բալանսը փոխվեց։ Իսկ ո՞վ ասսց, որ Թուրքիան ինչ-որ պահի չի որոշի դեպի Արևելք գնալ, իսկ դեպի Արևելք ճանապարհը Հայաստանի վրայով է անցնում։ Հույս ունենանք, որ 2025թ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի։ Դա նոր հնարավորություն է մեզ համար։ Միևնույն ժամանակ իրավիճակը կարող է լարվել հարավում՝ Իրանի հետ կապված։ Եթե Զանգեզուրի միջանցքն իրականություն դարձավ, մենք հարավում շատ լուրջ վտանգի մեջ ենք հայտնվելու։ Այս իրավիճակում Հայաստանին խելացի ղեկավար է պետք։ 0 փորձ, 0 գիտելիքով՝ յուղը վրան նոր դեմքեր եկան, ի՞նչ արեցին։ Հայաստանին պետք է քաղաքական փորձով առաջնորդ։ Արցախցիների, Սփյուռքի, Հայաստանի ներսում հանդուրժողականության խնդիրը շատ կարևոր է։ Պետք է համախմբվել և ճիշտ որոշում կայացնել։ Խաղաղության թուղթը մուլյաժ է, ամեն օր կարելի է նման թուղթ ստորագրել, բայց ոչ մեկի չվստահելով, պատրաստ ցանկացած զարգացման։

      Մանրամասները՝ տեսանյութում։





Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan