Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
«Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն

Ահա թե ում վրա է ծախսվում պետական բյուջեն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր մի տեսանյութ դիտեցի․ Գյումրիում միայնակ տարեց կինը կոտրել է ոտքը ու ապրում է առանց բուժման, ցավեր մեջ, ասում է՝ մեկուկես միլիոն են ուզում, որ բուժեն։ Ծայրահեղ աղքատության մեջ է, էս ցրտին վառելիք չունի, ուտելու բան չունի։ Այդ տատիկին 2018 թվականին խոստացվել է արժանապատիվ ծերություն․ այդ տատիկին Նիկոլը ասել է՝ բոլորը պետք է ունենան հասանելիություն առողջապահությանը։ Դու օրենք ես փոխել ու մեծ մեծ տառերով ավելացրել ես, որ դու, ընտանիքդ, ԱԺ նախագահը, նրա ընտանիքը, ՀՀ նախագահը, նրա ընտանիքը ու էլ չգիտեմ ովքեր պետք է պետբյուջեի հաշվին թանկարժեք բուժծառայությունից օգտվեք ու՝ առանց հերթի, իսկ քեզ ընտրած տատին ցավերի մեջ գալարվում է ու բժշկի չի կարողանում գնալ։ Ու էս ֆոնին ասում է՝ «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ չի ծախսում, քան ծախսում է պետական բյուջեն»։ Ի՞նչ եք ծախսում էդ տարեցի վրա․ երկու կոպեկ թոշակ եք տալի՞ս։ Պարտավոր եք տալ, սաղ կյանքը աշխատել է, հարկեր է մուծել։ Համոզված եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը ունենա գոնե մի փոքր հնարավորություն թոշակները չեղյալ հայտարարելու, կանի, սաղին կկտրի թոշակից, ՔՊ-ին մի քանի անգամ պարգևավճար ավել կտա։

Այո, պետական բյուջեն ծախսվում է շռնդալից։ Բայց ո՞ւմ վրա․ ՔՊ-ական պաշտոնյաների վրա՝ Նիկոլ Փաշինյանից սկսած։ Էն որ ընտանիքով շրջագայում են, թիկնազորով, շքեղ մեքենաների կոլեկցիայով, հսկայական պետական դաչաներում ապրում են, սաղ բարեկամներին նստեցրել են պետական բյուջեի վրա, դա ո՞ւմ վրա են ծախսում, ժողովրդի՞։ Ձեր բարձր աշխատավարձ-պրեմիաները ժողովրդի համար ե՞ն։ Դու պարտավոր ես, այո, պետական բյուջեն ծախսել պետության ու ժողովրդի վրա, բայց դու ծախսում ես ձեզ վրա ու մունաթ գալիս քո ընտրողի վրա։ Ինձ վրա մուաթ չես գալիս, քո ընտրողի վրա ես մունաթ գալիս։

Լրատվամիջոցը հարց է ուղում Աննա Հակոբյանին, թե՝ որ Նիկոլի հետ գնացել էիք Իտալիա, ինքը հետ եկավ, իսկ դու մեկ շաբաթ էլ մնացիր, հարկատուների փողերից ինչքա՞ն ես ծախսել 3 թիկնապահներիդ ու պատվիրակությանդ մյուս անդամների հետ։ Աննա Հակոբյանի հիմնադրամը պատասխանում է, թե եկեք կրթվեք, որ էլ տենց հարցեր չտաք։ Փողերը մսխում են ու ասում են՝ մի հարցրեք՝ ինչ ենք արել։ Պետական բյուջեն իրենց վրա են ծախսում։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին լացում է, թե՝ կառավարական առանձնատներում մեռանք գազ վառելով, չենք տաքանում։ Տեսանյութեր է հրապարակում, որ էս սառամանիքին տանը շորտով է, այսինքն դա նշանակում է, որ պետական գազի հերն անիծում են․ որ շոգում են, ոչ թե գազն են ցածրացնում, այլ վրայից հանում են շորերը։ Ու էդքնով հանդերձ,ասում է՝ վառում-վառում չենք տաքանում։ Ու դա էն ֆոնին, որ հազարավոր են էն ընտանիքները, որոնք ընդհանրապես ոչ մի բան չեն վառում տանը, որովհետև չունեն։ Նիկոլի ելույթից հետո մարդիկ նկարել-ուղարկել են իրենց սոցիալական վիճակը։ Միայնակ ապրող տատիկ պապիկը թոշակը համարյա միայն ուտելիքի ու դեղերի վրա են ծախսում․ ջեռուցմանը մնում է 6 հազար դրամ, իրենց հաշվարկով։ Ամիսը 6 հազար դրամով ջեռուցել տունը նույնն է, թե չջեռուցել։ Տատիկը երկու թոռան հետ ամբողջ տարին խանութների, աղբամանների մոտից ստվարաթղթից արկղերն է հավաքում, որ ձմեռը վառեն․ տան միակ աշխատողի աշխատավարձը չի հերիքում։ Դու նրանց համար ես եկել իշխանության, ու պետական գազը վառելով՝ անմիջապես բողոքում ես, որ ժողովուրդը իր դժգոհությունը չհայտնի, ասի՝ դե խեղճ հարիֆն էլ ա մրսում։ 

Էկրանի այս տատիկը Նազիկ տատիկն է․ 85 տարեկան է․ ձեռնափայտով հազիվ քայլում է․ տեսարանը ուղղակի քար ու քանդ է անում հոգիդ․ մի ձեռքով ձեռնափայտին է հենվել, մյուսով սղոց է բռնել, իր դոմիկից ահագին հեռու է գնցել ու փորձում է ցախ կտրել, բայց չի կարողանում, որովհետև մի ձեռքով չի կարողանում հա՛մ փետը բռնի, հա՛մ սղոցը, համ էլ կտրի․ ինքն էլ 85 տարեկան տատիկ է, ուժ չկա մեջը։ Էդ տատին մեղք չունի, որ ուզում է տաքանալ․ ուզում է չմրսել․ 85 տարի ապրել ու Նիկոլի օրոք չի ուզում մահանալ ցրտից։ Ու դու մունաթ ես գալիս, թե՝ պետբյուջեի փողերը ձեզ վրա եմ ծախսում։

Գնում ես մսագործներից խլում ես մի տոննա միսը, որով տասնյակ մսագործներ պետք է իրենց ընտանիքը պահեն, տանում եք էդ միսն ուտում եք երևի ու ասում ես՝ պետբյուջեն ձեզ վրա եմ ծախսում։ Չէ, դու նրանց վերջին կոպեկն ես քերում։ Դու պետբյուջեն ախսում ես այ սրանց վրա։ Սրանք եկել են իշխանության այ էս տատիկի համար, որ լավ ապրի։ Սրանք փոխվել են անճանաչելի, որ չասեմ՝ չեք իմանա էս ով էր, բայց տատին մնացել է նույնը, մի քիչ ավելի կռացած ու շատ ավելի աղքատ։ Իր վրա հիմա էլ է էդ խաթալաթը, 6 տարի առաջ էլ էր էդ խալաթը 9 տարի առաջ էլ։ Նայեք նկարներին ու պարզ կլինի, թե պետական բյուջեի փողերը ում վրա են ծախսվում։ Որ չպատմեմ, դուք էլ սկսեք արդարացնել, թե՝ էն տունը վարկով է, էն դղյակը ինքը կապ չունի, ընտանիքն է սարքում, մյուս դղյակը նվիրել են, ֆոտոներն ամեն ինչ են ասում։ Վերցնում ես մի լղար ՔՊ-ական Գյումրի-Երևան մայրուղուց, վրան ծախսում ես ողջ ժողովրդի հավաքած պետական բյուջեն, ստացվում ա սրանից։ Տատիկը ավելի ա նիհարում, խալաթները մաշում են։

Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյան վարչապետի պես իշխանավոր, որը կենտրոնացրել է անձնապես իր ձեռքում ամբողջ իշխանությունը, մեր անկախ երկիրը չի ունեցել։ Տիրապետում է թո՛ օրենսդիր իշխանությանը, հետևաբար՝ բոլոր օրենքները, որ ոչ միայն ընդունվում են, այլև չեղարկվում, բոլորն ինքը կարողանումէ  անել։ Կառավարության բոլոր որոշումներն իր հերթին։ Իրավապահ և դատական համակարգերը բոլորը ենթարկվում են իրեն, շատ քիչ բացառություններով։ Հլու- հնազանդ ցուցումները կատարում են, ինչպես ՍՄՍ-ների պատմությամբ համովեցինք։ Սա ինչի՞ մասին է խոսում․ ինքը եթե ուզենա ձեր թոշակը եռապատկել, քառապատկել, կարող է անել մեկ վայրկյանում, ու չկա մեկը, որ սի՝ էս ի՞նչ ես անում։ Ինքը էս տարիների ընթացքում էնքան անթույլատրելի բաներ կար, որ կարողացել է անել, որ պետք էր հաշվարկել, հասկանալ ու չանել, բայց արել է թոշակը չի կարողանում բարձրացնե՞լ։ Ձեր թոշակի բարձրացումը, ժողովուրդ ջան, մենակ կախված է Նիկոլից։ Ուզենա լավ ապրեք՝ կբարձրացնի։

Պարզապես զբաղված են իրենք իրենց դզել-փչելով։ Բացեք ՔՊ-ականների հայտարարագրերը ու տեսեք, թե ինչ կարողություններ են կուտակել ընդամենը 6 տարում։ Շատ տարօրինակ կերպով, հանկարծ փչացել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքի էն բաժինը, որտեղ մինչև 2021 թվականի հայտարարագրերն են, ու հիմա չենք կարողանում համեմատել 2018 թվականի հայտարարագրերի հետ։ Չգիտեմ՝ կվերականգնեն, թե ոչ․ բայց էս նկարները հո կան։ Էս նկարներով կարող եք պատկերացնել 2018 թվականի ՔՊ-ականների ու 2024 թվականի ՔՊ-ականների մասին։

Նիկոլն ասում է՝ Հայաստանում կա 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս անհուսալի վարկեր: 2018 թվականին ասում էր՝ սաղ ժողովուրդը վարկի տակ ճռում ա, տոկոսի տա ճռում են, հարցը կկարգավորենք․ 6 տարի ու կես անց պարզվում է իր օրոք բնակչության 20 տոկոսը ունի ընդամենը 1 մլն դրամից պակաս վարկ, որոք չի կարողանում մուծել։ Ինչո՞ւ չի կարողանում մուծել։ Գուցե նրա համար, որ 6 տարվա ընթացքում պետական բյուջեն ՀՀ քաղաքացու վրա ծախսելու փոխարեն ծախսվել է այ էս մարդկանց վրա՞։ Երկնիշ տնտեսական աճ ունեցող երկրի բնակչության կեսի կեսը 6 տարում մեկ միլիոն դրամ չի կարողանում վարկ փակի՞։

2018-ին եկել ես, ասել ես ժողովուրդ ջան, դուք ազատ եք, սրանից հետո մանր բիզնեսը դռնալու է խոշոր, խոշորը դառնալու է գերհզոր, ներդրում արեք, վարկ են վերցրել ու տակ են տվել։ Ասել ես՝ հեսա թալանը բաժանելու եմ ժողովրդին, մարդիկ վարկեր են վերցրել, իրենց խնդիրները լուծել, որ քո բաժանելիք փողերով փակեն վարկերը, խաբել ես։ Ու հիմա մունաթ ես գալիս, ասում ես՝ ձեզ վրա դուք էնքան չեք ծախսում, ինչքան պետբյուջեն։ Ո՞ւմ ես հիմարի տեղ դնում։ Ինձ որ հաստատ չէ, երբեք չեմ վստահել ու հավատացել․ այ քո ընտրողին, որովհետև ամեն ընտրող հույս է կապել, չէ՞։

Ասում էիր թալանը բերեմ-բաժանեմ․ 6,5 տարի է՝ թալան ես բերում բաժանում։ 6,5 տարի խլում ես գուքեր, ինչ-որ փողեր, հայտարարում ես՝ պետբյուջե է մուտք եղել։ Հուսով եմ, ժողովուրդ ջան, հասկացել եք, որ եթե ինքը, ասենք, ինչ-որ թալանից բերում է, գույքեր է վաճառում, դա ընդհանրապես ձեզ հետ կապ չունի, ձեզ չի հասնում։ Տեսնում եք։ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» կարծեմ հենց 2018-ին վերցրեց, ի՞նչ եղավ հետո․ դրեց աճուրդի՝ չծախվեց, ավելի էժան աճուրդի դրեց, էլի չծախվեց, ավելի էժան դրեց, ու ո՞ւմ ծախեց․ իր դրած օլիգարխին, որը հետո էդ գույքը ավելի թանկով դրեց բանկ՝ վարկի տակ։ Էս մարդիկ իրենց հարցերն են լուծում, որը որևէ կապ չունի ժողովրդի բարեկեցության, աղքատությունը հաղթահարելու կամ որևէ հարց լուծելու հետ, ինչ-որ ժամանակ թալանի կամ ապօրինի փողերը վերցելու, վերադարձնելու հետ։ Դա ժողովրդի հետ կապ չունի և չի էլ ունենալու։

Ասում է՝ ամեն լուման, ամեն կոպեկը պետք է ծախսել խնամքով։ Նիկոլն է ասում․ ասում է՝ ժողովուրդը շռայլ է ծախսում։ ժողովուրդը փող չունի, որ շռայլ ծախսի, Նիկոլ, առնվազն ճնշող մեծամասնությունը։ Շռայլը դուք եք, որ պետբյուջեի հաշվին ընտանիքով սաղ օրը աշխարհի քուչեքն եք։ Այս տարվա հունվար-նոյեմբերին 15 տոկոսով ձեթն ես թանկացրել, 10 տոկոսով՝ բանջարեղենը, ու մյուս ամեն ինչը, ժողովուրդը սրա վրա է փող ծախսում, որ սոված չմնա։ Մարդիկ աղքատացել են ու էլի վերադարձել են վառարաններին, Ավինյանն ասում ա՝ վառարան են վառում, դրա համար էլ քաղաքի օդը կեղտոտ է։ Բա ինչի՞ առաջ էսքան կեղտոտ չէր։

Կարճ ասած՝ ոչ թե դու ժողովրդի վրա փող ես ծախսում, այլ ժողովրդի մուծած հարկերը ծախսում ես ձեզ վրա, որ բալքի կշտանաք։ Դու ո՛չ կտաքանաս, ո՛չ կկշտանաս, դու սոված ես ու մրսած․ դա հոգեվիճակ է։ Իրականությունը կարծում եմ, այն է, որ դուք՝ ՔՊ-ական պաշտոնյաներդ, մինչև հեղափոխությունն ապրում էիք պարտքով, հետո ստացաք իշխանություն, մուծեցիք ձեր պարտքերը, բայց պետությունը տարաք ձեր նախկին կարգավիճակի մեջ՝ պարտքերի մեջ: Դուք ձեր պարտքերը տվեցիք ու դրան զուգահեռ պետության պարտքերը շատացան։ Դուք մեր պետության վրա պարզապես բեռ եք։ Ո՞նց է, որ շատ ծանր բեռը ուսերից դնում են ցած, մարդը մեջքը ուղղում է, իրեն մարդ է զգում, շնչում է, իսկ երբ երկար ժամանակ է էդ ծանր բեռը ուսերին, էլ մեջքը չի շտկվում, բեռն էլ իջեցնեն, մնում է կռացած։ Դուք որպես բեռ, պետք է հնարավորինս շուտ մեր ուսերից նետվեք մի կողմ, որ երկիրը, ժողովուրդը կռացած չմնան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>