Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ»

Այս իշխանությունը հատել է բոլոր թույլատրելի կարմիր գծերը. ՀԺՄ

Այս իշխանությունը, որի գլխին երբեմնի լրագրողական ընտանիք է, թվում է, թե պետք է որ լավ իմանար ու գիտակցեր մեդիադաշտի ֆունկցիոնալ առաքելությունը, սակայն իրենց վարած շվայտ կյանքի աղբյուրները հանրությունից գերգաղտնի պահելու մոլուցքից դրդված՝ կորցրել են թե՛ իրականության հետ կապը, և թե՛ հատել բոլոր թույլատրելի կարմիր գծերը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:

«Այսպես՝ ի պատասխան Panorama.am-ի՝ նախ ՀՀ կառավարությանը, ապա Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին ուղարկված գրավոր հարցման, որով լրատվամիջոցն իշխանություններից ընդամենը փորձել էր պարզել՝ որքա՞ն գումար է ծախսվել Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար՝ խնդրելով տրամադրել ծախսերի բացվածքը, այդ թվում` վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը, ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից, և Նիկոլ Փաշինյանի կնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար, լրատվամիջոցը ստացել է մի պատասխան , որը, մեղմ ասած, հարիր չէ պետության ղեկավարի կնոջ անվան հետ կապվող կազմակերպությանը:

«Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին»,- ցինիզմի այս նոր որակը, փաստորեն, իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանության համար համարվում է օրինաչափ:

Լրատվամիջոցն իրավունք ունի և պարտավոր է հանրությանը մատուցել ճշտված տեղեկություններ, և հենց այդ նկատառումով է դիմել իրավասու կառույցներին՝ ցանկանալով իր ընթերցողին ներկայացնել ճշգրիտ թվեր, բայց Աննա Հակոբյանը թերևս չի ցանկանում, որ հանրությունն իմանա իրականությունը:

Կասկած չունենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրված պատասխանի բովանդակության հեղինակն անձամբ Աննա Հակոբյանն է, որը փորձել է մեդիագրագիտության դասեր տալ լրագրողին՝ խուսափելով ներկայացնել ծախսված միլիոնների մասին հաշվետվությունը:

Հատկանշական է, որ պատասխանատու լրատվամիջոցին մեդիագրագիտության դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ, ում օգնականն իրապես մեդիաաղբ տարածող Perfect.TV-ի ձայնն է՝ Ստելլա Սարուխանյանը, իսկ ամուսնու աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ Տարոն Չախոյանի անունը կապվում է Medianews.am ապատեղեկատվություն ու լրագրության հետ օրգանական առնչություն չունեցող, հաճախ ամենապիղծ հոդվածներ տարածող կայքի հետ:

Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թերևս պարտադիր է ընդօրինակել մեդիայի հետ Փաշինյան զույգի հարաբերվելու կերպը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել իրականության հետ առերեսվել չցանկացող, բաց աղբյուրներից օգտված ու իր ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներ կատարող լրատվամիջոցներին դատի տալու հակում ունեցող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին անզուսպ խոսքը լրատվամիջոցների հասցեին Հայկ Մարությանի հետ տրանսպորտի սակագների հարցով բանավեճի ժամանակ:

«Ֆակտոր» ՀԸ-ի եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճում Ավինյանը, արձագանքելով Մարությանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին և «ՍիվիլՆեթի» ու OCCRP-ի վկայակոչված հոդվածին, ասել է, թե արդեն իսկ դատական հայց կա «ՍիվիլՆեթի» դեմ, և իր հորը հորդորել է նման մի հայց ևս ներկայացնել։

Բանավեճի ժամանակ Ավինյանը հայտարարել է, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց», ապա հաղորդավարի ճշտող հարցին ի պատասխան՝ նշել՝ «որոշ մեդիաներ»՝ նկատի ունենալով նախ «Սիվիլնեթի»  հրապարակումը, որի առնչությամբ, իհարկե, դատի է տվել լրատվամիջոցին, մինչդեռ հոդվածը սուտ որակելով՝ Ավինյանը չի ներկայացրել որևէ հերքող փաստարկ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է կառավարող քաղաքական ուժի ու նրա հետ աֆիլացված անձանց՝ սահմաններ չճանաչող վարքագիծը լրատվամիջոցների նկատմամբ:

Մամուլը թիրախավորելու նվազագույն փորձն անգամ դատապարտելի է: Պատասխանատու լրատվամիջոցները լավ գիտեն իրենց գործը և ամեն ինչ անում են՝ իրենց ընթերցողներին ճշմարտացի ու ճշտված տեղեկատվություն տրամադրելու համար՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մերձավորների կողմից տիրապետվող կայքերի ու յութուբյան ալիքների կողմից դաշտ նետված տարատեսակ իրապես լրատվական աղբի:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իշխանության անզուսպ վարքագծի հերթական դրսևորման, խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ընթացող այս իրավիճակը կներկայացնի միջազգային գործընկեր կազմակերպություններին:

Տիգրան Ավինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի լրատվամիջոցների հասցեին արված որևէ ողջամիտ բացատրություն չունեցող արտահայտության համար»,- ասված է հայտարարության մեջ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>