Փաշինյանական խմբի թիրախային վարկաբեկիչ արշավանքի ենթարկված Հովիկ Աղազարյանի կինը մահացել է
Այսօր գիշերը մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Հովիկ Աղազարյանը:
--
Հատկանշական է, որ ամեն կերպ Փաշինյանին ծառայած ու նրա շահերն սպասարկած Հովիկ Աղազարյանին ոչ միայն նվաստացուցիչ եղանակով նրա «քպ-ական ընկերները» հեռացրեցին իրենց շարքերից, այլև թիրախային վարկաբեկիչ արշավանք սկսեցին նրա դեմ, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնողը անգամ հայտարարեց, թե վարկաբեկիչ նյութերին ծանոթանալիս՝ Աղազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու մղում է ունեցել ու նման բաներ:
Եվ ահա, այդ ամենից օրեր անց մահանում է Աղազարյանի կինը:
Իզուր չեն մարդիկ ասում, որ Փաշինյանն ու իր ռեժիմը մահաբեր են: