Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը
3
Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ Արշակ սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան Մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն»․ Արշակ սրբազանի փաստաբան Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Օդային ճանապարհով քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկային» տեսակի թմրամիջոց «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու» Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Եթե Վարդան Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի. Ավետիս Առաքելյան Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք. Էլինար Վարդանյան Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան

«Արևմտամետ» Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ՔՊ-ում «հակա-արևմտյան» ԽՍՀՄ-ի ստալինյան բարքե՞ր հաստատել, այն էլ՝ 21-րդ դարում

Մենք արդեն սովոր ենք այն մտքին, որ 2018-ից հետո, ինչ հայտարարել է Փաշինյանը, ճիշտ հակառակն է կատարել: Բայց այդ խաբեությունների «հեղինակային իրավունքն»  իրեն չի պատկանում: Դա իր տերերի գլխավոր գործելաոճն  է, որը տեսանելի է ողջ աշխարհով մեկ:

Այդ տեսանկյունից հայաստանցի  Փաշինյանը չի տարբերվում ուկրաինացի Զելենսկուց, մոլդովացի Սանդուից, կամ վրացի Զուրաբիշվիլուց: Տարբերվում են նրանց կողմից սեփական ժողովուրդներին բերած ողբերգությունների չափերը:

Սրանք բոլորը ծառայում են այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքի» շահերին:

Իսկ վերջինս էլ  խաբել է նրանց, թե, իբր, իրենք  լինելով Արևմուտքի ազդեցության գործակալները, իրենց երկրները դարձնելով այդ Արևմուտքի «բաստիոնները», վերջում  կստանան  քաղաքական բնույթի «պարգևավճարներ», որոնք կլինեն տարբեր տիպի և բնույթի:

Դրա դիմաց իրենք չպիտի ունենան  սեփական տեսակետներ, կամ իրենց երկրներին ծառայելու նպատակ: Քանի որ ներդրված գործիչներ են՝ կոնկրետ նպատակներով:

Դրա դիմաց, այդ «բաստիոնների»  տերերը համաձայնվում են, որ իրենց երկրներում էլ հաստատեն բռնատիրական ռեժիմներ, եթե այդ երկրներին տիրելու այլ ելք չի լինում:

Այդ իսկ պատճառով էլ, Մոլդովայում Սանդուի հակառակորդները հետապնդվում են «լեգիտիմ» կարգով:

Ռումինիայում  «բաստիոնի» ոչ ներկայացուցչի հաղթանակակի պատճառով նախագահական ընտրություններում, թույլ է տրվում չեղարկել այդ ընտրության արդյունքները՝ նույնպես «լեգիտիմ»  կարգով:

Վրաստանում ընտրության արդյունքները վիճարկվում են, քանի որ այդ երկրի «բաստիոնի»  ներկայացուցիչները հաղթանակ չեն տարել և այդպես շարունակ:

Հայաստանում նույնպես «լեգիտիմ»  կարգով հետապնդվեցին մի շարք գործիչներ, որպեսզի լուծվեր Արցախի խնդիրը:

Դրանից հետո եկել է լուծելու Հայաստանի հարցը, բայց արդեն Փաշինյանի իշխանությունը կորցրել է իր հեղինակությունը, նույնիսկ հզոր  գեբելսյան քարոզչամեքենայի դեպքում, որի վրա ծախսվել են միլիոնավոր դոլարներ:

Փաշինյանի վարկանիշն այն աստիճանի է փլուզվել, որ նույնիսկ սեփական թիմի մեջ են առաջ եկել կենտրոնախույս գործնթացներ: Դրա վառ օրինակներից է Աղազարյանի «գործը»:

Հովիկ Աղազարյանի շուրջ պատմությունը ցույց է տալիս, թե ինչ մթնոլորտ է  հաստատվել  այդ կուսակցությունում: Իր թիմակցին Փաշինյանը հրապարակավ ստորացնում է, իսկ նրա նախկին գործնկերները փորձում են խուսափել նման ճակատագրից:

 ՔՊ-ական գործիչների հրապարակային գնահատականները ցույց են տալիս, թե ինչի են ունակ: Ընդ որում, բոլորի մոտ խնդիր է դրված ամեն կերպ չդառնալ երկրորդ «Աղազարյան», որի դիմաց նրանք պատրաստ են վճարել ցանկացած գին:

Օրինակ, «Շանթ» հեռուստաընկերության եթերում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են մտել Աղազարյանի անձնական կյանքի մեջ, ՔՊ-ական կարկառուն գործիչներից Արթուր Հովհաննիսյանը պատասխանում է. «... Աղազարյանը ավտանգության տեսանկյունից սպառանալիք էր, քանի որ շփվել և նույնիսկ  հարաբերությունների մեջ էր երկրից դուրս տարբեր երկրների քաղաքացիների հետ, ինչը մեծ ռիսկեր էր  պարունակում, քանի որ նա պետական  ավտանգության  տեղեկատվության էր տիրապետում...»:

Ըստ Հովհաննիսյանի՝ նրա սեռական բնույթի տեղեկատվությունը կարող էր հայտնվել դրսի «չար» ուժերի ձեռքում և որպես կոմպրոմատ օգտագորվեր Հայաստանի դեմ:

Հովհաննիսյանը նույնիսկ համոզմունք հայտնեց, որ  դրսի  «չար»  ուժերը կարող էին դրա արդյունքում նույնիսկ հավաքագրմամբ զբաղվել Հայաստանում:

Ծիծաղելի է կարծել, որ Աղազարյանը իրոք տիրապետում էր լուրջ պետական գաղտնի տեղեկատվության:

Այս ամենը հիշեցնում էր ԽՍՀՄ-ի 37 թվականների «վհուկների որսը», երբ մարդկանց մեղադրում էին անգլիական, գերմանական գործակալ լինելու մեջ:

Դրա արդյունքում, տարբեր տվյալներով՝ ռեպրեսիաների ենթարկվեց 2-ից 3 մլն մարդ: Տասնյակ հազարավորները գնդակահարվեցին՝ առանց դատարանների որոշման, «տրոյկա»  կոչվածի որոշումներով:

Նման հռետորաբանություն մենք վաղուց չէինք լսել:

Նույնիսկ ԽՍՀՄ-ի բրեժնևյան տարիներին նման օրինակներ շատ չէին  հանդիպում:

Ինչ վերաբերվում է անկախ Հայաստանի տարիների ժամանակահատվածին, ապա դրսի օգտին լրտեսության մեջ մեղադրանք միայն այսօր են հնչեցնում, միաժամանակ չմոռանալով նշել, որ Հայաստանը տարածաշրջանի դեմոկրատայի «բաստիոնն է»:

Առաջին հայացքից դա նոնսենս է հնչում, սակայն իրականում այստեղ ոչ մի հակասություն չկա:

Եթե օրինակ, Ռումինիայում կարող են չեղարկել նախագահական ընտրությունները միայն այն բանի պատճառով, որ հաղթող թեկնածուն  «բաստիոնի» մարդը չէ, պետք չի զարմանալ, որ այդ նույն «բաստիոնի» ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը կասկածում է, որ իր նախկին թիմակից Աղազարյանը կարող է և լրտեսել օտար երկրների օգտին:

Եվ դրա միակ պատճառն այն է, որ Աղազարյանը որոշել է չենթարկվել Փաշինյանի սմս-ի պահանջին՝ վայր դնել իր մանդատը:

Եթե Աղազարյանը իր մանդատը վայր դներ, ապա ոչ ոք նրան չէր մեղադրի, որ նա պետական գաղտնիք է տարածել, որ նա դավաճանել է կուսակցական շահերը և այլն:

Այստեղ գլխավոր գործոնը Փաշինյանի որոշումներն են, որոնք չպիտի կասկածի տակ դրվեն:

Սրանք են «բաստիոնի» իրական խաղի կանոնները, քանի որ իրական դեմոկրատական արժեքներն այդ «բաստիոնի»  համար, զրոյական արժեք ունեն:

Նրանց պետք է մեկ բան, որ Հայաստանը դառնա «մանրադրամ» այդ «բաստիոնի» տերերի շահերի համար: Եվ, քանի որ այդ որոշումները շրջաբերականների ձևով Հայաստանում իրականացնողը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն նրան հակադրվելը կնշանակի հակադրվել «բաստիոնի» տերերի  շահերին:

Իսկ դրա համար պիտի կիրառվեն ստալինյան մեթոդներ, քանի որ գլխավորը ոչ թե հռչակված սկզբունքներն են, այլ՝ «բաստիոնի» տերերի  կոնկրետ շահերը, որի պատճառով, օրինակ, 120 հազար արցախցիներ զրկվեցին իրենց Հայրենիքից և Հայաստանն է կանգնած անվտանգության սպառնալիքի առջև:

Հասկանալի է, որ այս ամենը ցույց է տալիս , որ նույնիսկ Փաշինյանին հավատացող այն հանրության 10 տոկոսանոց հատվածը սկսել է հասկանալ, որ իրենց գլոբալ խաբել են:

Ընդ որում խաբել են բոլոր իմաստներով, ու նաև իրենց պատճառով է, որ Արցախը կորցրինք, իսկ Հայաստանը կանգնած է լրջագույն վտանգների առջև:

Այս ամենից հետո Փաշինյանը հասկացել է, որ իրականում ավարտել է իր «չարագործ»  առաքելությունը Հայաստանում և ձև է ման գալիս՝ լեգիտիմ  հիմնավորումներ ստեղծել իր ապագա  փախուստի համար:

Ինչպես  2008-ին նա սադրողներից մեկը դարձավ, սպանվեց 10 մարդ և մոտ 200 մարդ վիրավորվեցին, ձերբակալվեցին տասնյակները, սակայն ինքը՝ Փաշինյանը, կարողացավ ճողոպրել և միայն «համաձայնություններ ձեռք բերելուց հետո» «հանձնվեց»   իշխանություններին, որպեսզի, արդեն որպես  «քաղհալածյալ», կարողանար վերադառնալ քաղաքական դաշտ և նույնիսկ ընտրվեր ԱԺ պատգամավոր՝ հետագա կարիերան շարունակելու համար:

Այսօր արդեն նա իր վերջնական նպատակներին հասել է՝ կատարելով իր պատվիրատուների գրեթե բոլոր ծրագրերը: Եվ եկել է վերջնական փախուստի ժամանակը, որը նույնպես պիտի  «փաթեթավորում»  ստանա «լեգիտիմ»  ձևով:

Եվ այդ ճանապարհին, երբ ժամանակից շուտ ինչ-որ «աղազարյաններ են»  ոտքի տակ ընկնում, դա իրեն նյարդայնացնում է:

Քանի որ ծրագրավորած սցենարից անկանխատեսելի շեղումները վտանգավոր են դարձնում այս ամբողջ գործնթացը:

Ի վերջո, Ասադին հաջողվեց փախչել երկրից ճիշտ ժամին, սակայն դա չի նշանակում, որ Փաշինյանը կկարողանա կրկնել Ասադի օրինակը:

Հենց այդ պատճառով էլ այս փուլում պիտի հաստատվեն ՔՊ-ում ստալինյան մեթոդները, որպեսզի թիմը ժամանակից շուտ չփլվի: Հակառակ դեպքում՝ պատվիրատուն կարող է նյարդայնանալ, և փաշինյանների ընտանիքը կարող է առանց ապաստանելու երկրի մնալ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan