Արդյո՞ք արդարացված է թանկացումը և արդյո՞ք վարորդներից հավաքագրված մեկ միլիարդ ու կեսից ավել գումարը ծառայեց իր նպատակին
Հարգելինե՛րս.
Ընդամենը մի քանի օրից` դեկտեմբերի 26-ին կլրանա ուղիղ 1 տարի, ինչ կարմիր կետագծերի համար վճարում եք 13 և ավել անգամ։ ՔՊԿ-ական ավագանին պնդում էր, որ էդպես բեռնաթափելու է մայրաքաղաքը և մասնավորապես, Կենտրոնը։
Հիմա, 1 տարի անց, ունենք արձանագրված փաստ, համաձայն որի
Երևանի քաղաքային բյուջե կարմիր և կապույտ գծերի կայանման վարձավճարով մինչ 2024 թվի սեպտեմբերի 1-ը` հավաքագրվել է համապատասխանաբար` շուրջ 1 միլիարդ 145 միլիոն 432 հազար 700 (Ա գուտուց) և շուրջ 393 միլիոն 823 հազար 400 (Բ գոտուց) ՀՀ դրամ։
Արդյո՞ք արդարացված է թանկացումը և արդյո՞ք վարորդներից հավաքագրված մեկ միլիարդ ու կեսից ավել գումարը ծառայեց իր նպատակին։
Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ի սկզբանե դեմ լինելով հերթական թանկացմանը` դատական կարգով վիճարկում է Ավագանու այս որոշումը և ՀՀ վարչական դատարանի կայացված վճիռը կհրապարակվի վաղը` datalex.am կայքում։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից