Բա ի՞նչ եք կարողանում, ի՞նչ եք պարտավոր իրականացնել
• Երևան քաղաքում տրանսպորտային բեռնաթափում չեք կարողանում անել,
• Հանրային տրանսպորտի ժամային գրաֆիկի և ուղևորների բեռնվածության հարցը չեք կարողանում լուծել,
• Հեղեղատարների մաքրման հարցը չեք կարողանում լուծել ...
Բա ի՞նչ եք կարողանում, ի՞նչ եք պարտավոր իրականացնել.
• Կարմիր կետագծերով կայանատեղիների թանկացու՞մ,
• Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացու՞մ,
• 1 միլիարդ դրամի չափով պարգևատրումների բաժանու՞մ ...
Լավ` ինչքա՞ն կարելի է։
Ո՞ր մեկը ասես, ո՞րը բաց թողես։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

