Սիրիայում ՀՀ դեսպանություն է այցելել Դամասկոսի թեմի առաջնորդը
Այսօր Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանն ու Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արհի. Տ.Գևորգ Եպս. Ասատուրյանը:
Դեսպան Ռ.Խարազյանի հետ կայացած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիայում ստեղծված իրավիճակի և համագործակցության ընդհանուր եզրերի վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am