Հայաստանում դպրոցները փայտով են ջեռուցվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով` ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։ Մինչ իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է կրթվելու մասին, ակադեմիական քաղաք կառուցում, կրթության բարեփոխումներ հռչակում, սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է` դասասենյակները տաքացնում են՝ ինչպես 19-րդ դարում։ Լավ կլիներ, որ կառավարական առանձնատներում իր հանդիպումներին կարճաթեւ, բարակ զգեստներով նստած, կրթությունից ճառեր ասող տիկին Աննան այցելեր Նոյեմբերյանի պետական քոլեջ, որտեղ կրթությունը բոլորովին էլ «նորաձեւ» չէ, այլ նախնադարյան է:
Հետո գար` ամուսնուն պատմեր այդ մասին եւ ստիպեր, որ քաղաքակիրթ պայմաններ ապահովեն կրթվել ցանկացող նոյեմբերյանցի պատանիների համար: Տաք եւ բարեկեցիկ կացարաններում` պետական միջոցների հաշվին, քաղքենի փիառ հավաքների փոխարեն դրանով շատ ավելի մեծ օգուտ տված կլիներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում