ԱԺ-ում կրկին պարգևավճար են ստացել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,- ասվում է ԱԺ նախագահի կարգադրությունում։