Զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, ավելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում հաջորդ ճնշումը. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
«Լրագրող Դավիթ Գալստյանը բաց աղբյուրների հետախուզության հիման վրա ցույց է տալիս (https://t.me/Arm_Aeternum7/923), որ վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումն ու տեղափոխումը Ադրբեջան։
Սա հնարավոր ռազմական հարձակման նախանշաններից է։
Ընդ որում՝ այն պայմանավորված չէ միայն ժամանակով, այլ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական ճնշման գործիքը դիտարկում է որպես հիմնականներից մեկը՝ Հայաստանի դեմ իր վարած տոտալ պատերազմում։
Սա փաստում է, որ.
▪️ոչ մի «խաղաղության բանակցություն» չի փոխում Ադրբեջանի տրամադրվածությունն ու նպատակները,
▪️ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին,
▪️զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, ավելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում հաջորդ ճնշումը։
Մոտ հեռանկարում ներկայումս վարվող այս արտաքին ու անվտանգային քաղաքականությունը հանգեցնելու է ավելի խորը ճգնաժամի։
Սա է միակ ու գլխավոր օրակարգը։
Այլընտրանքը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի բանակցումն է տարածաշրջանի երկրների հետ։