12 տարի անց Թուրքիան Դամասկոսում վերաբացում է իր դեսպանատունը
Դիտել նաև
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա դրոշ է բարձրացվել՝ վերաբացվելով 12 տարի անց։ Այս մասինհայտնում է CNN TÜRK-ը։ Թուրքիայի դեսպանատունը Սիրիայում դադարեցրել է գործունեությունը 2012 թվականի մարտին՝ երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ դեսպանատունը կվերսկսի իր աշխատանքը դեկտեմբերի 14-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիային երկրում մշտական խաղաղության և կայունության հասնելու հարցերում։

