Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ո ստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս-ն է։
Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։