Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ
Դիտել նաև
Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը
11-ամյա երեխան «գլխուղեղային վնասվածք»-ով հոսպիտալացվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Հրազդանում տեղի ունեցած պայթյունից
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում
Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է
Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է մորը: Նրա պնդմամբ, մայրը պարբերաբար ծեծի է ենթարկել երեխաներին՝ սպառնալով, որ կսպանի նրանց: Այս մասին կինը պատմել է ArmLur-ին: Դեպքից երկու օր առաջ տատը հեռախոսով խոսել է թոռան հետ, ով բողոքել է, որ ցավեր ունի ոտքերի շրջանում: Դրանից հետո երեխաների հետ կապ հաստատել չի հաջողվել:
«Հիվանդանոց ընդունման պահին երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Երեխայի մահվան հիմնական պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- ԶԼՄ-ներին հաղորդել են «Վանաձոր» ԲԿ-ից: