ՃՈ վիրավորված աշխատակիցը նույնպես մահացել է. Ճըվճվ Արոյի որդին ձերբակալվել է
Երեկ երեկոյան մահացել է Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ժամը 04:00-ի սահմաններում Երեւան քաղաքում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ «BMW X6»-ի վարորդը դիմել էր փախուստի։
Քիչ առաջ ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով էլ ըստ շրջանառվող լուրերի «BMW X6»-ի վարորդն է եղել։

Zham.am

