Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին

Հայկ Դեմոյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ իրեն կոնկրետ մեղադրանքներ ներկայացնելու առաջարկությանը:
Եվ այսպես. «Պարոնայք Փաշինյաններ (նկատի ունի սափրված և անթրաշ «տարբերակները»-խմբ.),

Սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները:
Այժմ ըստ էության ու բովանդակության ներկայացնեմ այն ծանրագույն մեղադրանքները, որոնց համար պատիժն ու դրա չափը ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք, այլ՝ ՀՀ գործող օրենքները:

Դուք մեղադրվում եք՝

1. Վաղորոք ծրագրված և նախապատրաստված հակապետական ու հակասահմանադրական գործողության մեջ ներքաշվելու, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների ցանկություններն ու նպատակները շահագործելու և այդ եղանակով շինծու իշխանափոխության ծրագրի մեջ գործուն մասնակցություն ունենալու համար:

2. Կանխորոշված ելքով պատերազմ հրահրելու, այդ պատերազմի սանձազերծման ու դրա հնարավոր հետևանքների մասին հասարակությանը չիրազեկելու, պատերազմի ընթացքում ռազմական և պետական գաղտնիքներ հրապարակելու, գիտակցաբար հարյուրավոր հայրենասեր հայ երիտասարդների դեպի ստույգ մահն ուղղորդելու համար:

3. Դուք մեղադրվում եք բազմաթիվ գործողություններով ու հայտարարություններով արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության ծրագրին մասնակցություն ունենալու մեջ: Դրա ամենացցուն ապացույցը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ մինչ օրս «փայլող» ձեր ստորագրությունն է:

4. Դուք և ձեր թիմակիցները, ի հակադրումն ՀՀ տարածքային անձեռնմխելիությունն ապահովելու ՀՀ Սահմանադրության պահանջի և երկրի ռազմակալված տարածքները շուտափույթ ազատագրելու անհրաժեշտության, վտանգավոր ու անհիմն հայտարարություններով թշնամի երկրին նոր տարածքներ գրավելու համար պարարտ հող եք նախապատրաստում:

5. Դուք և ձեր հովանավորյալները ոչ միայն մսխել եք վերջին երեք տասնամյակներում բազմաթիվ զոհողությունների ու զրկանքների գնով ձեռք բերվածը, այլև բոլոր ասպարեզներում ու բոլոր ոլորտներում էլ ավելի խոցելի եք դարձրել ՀՀ անվտանգությունն ու ապագան՝ հենց ձեր կերպարով ստորացնելով հազարամյակների պատմական ժառանգություն ու մշակույթ ունեցող հայ ժողովրդին:

6. Դուք վերածվել եք Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցության գործակալ-խոսնակի, ձեր հայտարարություններով և ահաբեկումներով հող նախապատրաստելով ապագայում նոր կորուստների ու զիջումների համար:

7. Միայն ձեր նման տիպարը կարող է նստել հազարավոր հայ երիտասարդների կոտորածի ու խեղման համար պատասխանատու երկրի առաջնորդի կողքին ու հումոր անելով ժպտա ու ծիծաղի: Դա նույնպես պատասխանատվություն է ենթադրում:

8. Դուք ձեր թիմակիցներով հանդերձ էլ ավելի ամրացրեցիք ու նոր գույներով հարստացրեցիք մեր երկրում վաղուց ձևավորված համակարգային կոռուպցիան, հովանավորչությունը, ընտրովի և, ըստ էության, հանցավոր արդարադատության համակարգը: Դուք դարձաք հանցագործություններ կոծկելու, սպանություններ չբացահայտելու արատավոր համակարգի գլխավոր երաշխավորն ու խորհրդանշանը:

9. Դուք, ձեր նախարարներով հանդերձ, փորձում եք կրթության ու գիտության ոլորտում ներդնել ձեր մտավոր կարողություններից ու ունակություններից վեր նախագծեր հիմքում ունենալով քրեաօլիգարխական համակարգին եկամտի նոր աղբյուրների ապահովումն ու սպասարկումը: Դա նույնպես համարվում է հանցագործություն:

10. Դպրոցական պատմության և մյուս առարկաների դասագրքերի ապաշնորհ պատրաստումը, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերն ու մասնագետ-գիտնականներին ստորագույն ձևերով ահաբեկելը դարձավ ձեր քաղաքական թիմի հիմնական այցեքարտը:

11. Դուք մեղադրվում եք հասարակության բևեռացման, այլանդակ նոր բարքեր
ներդնելու, էժանագին մանիպուլյացիաներով երկիր կառավարելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերը գիտակցաբար թուլացնելու ու խարխլելու համար:

12. Դուք ղեկավարում եք քաղաքական շինծու մի միավոր, որի անդամներից շատերը ժամանակին հավաքագրվել են հանցավոր գործունեության հիմքով ու համասեռամոլ կյանք վարելու մեղադրանքով:

13. Դուք մեղադրվում եք ազգային ու պետական խորհրդանշանները ծանակելու, հայոց պատմության հարցերի և ազգային հիշողության շուրջ ոչ մասնագիտական ու իր բնույթով այլանդակ որոշումներ ընդունելու և դրանց սպասարկման համար բարոյական նկարագրից զուրկ կեղծ մտավորականների ներքաշելու մեջ:

14. Ձեր հայտարարություններով դուք բազմիցս ժխտեցիք ու հարցականի տակ դրեցիք Հայոց ցեղասպանության պատմական փաստը, հարյուր հազարավոր հայորդիների տառապանքն ու դաժան ճակատագիրը վերածելով պարզունակ ու փողոցային լրագրողական մեկնաբանության:

15. Դուք և ձեր համակիրները վերջին տարիներին ապականեցրիք ու հարաբերականացրեցիք Հայոց ցեղասպանության հիշողությունն ու Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը՝ իզուր փորձելով այդ կերպ սիրաշահել ցեղասպանությունն այլ եղանակներով շարունակող Թուրքիային:

16. Հենց դուք եք մեղադրվում Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտում ձեր իսկ որոշումով ստեղծած Հոգաբարձուների խորհրդի կազմում գողության ու այլ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց ներդնելու, այդ հանցագործությունների վերաբերյալ գրավոր հարցումներին չպատասխանելու ու բազմաթիվ այլ հանցագործություններ կոծկելու համար:

17. Հանդիսանալով ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, անձամբ պատասխանատվութուն եք կրում հիմնադրամի միջոցով հավաքված ու անհայտացած գումարների համար, մինչ հանրությանը սպառիչ տեղեկություն կտրամադրվի դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:

18. Դուք եք կրում ողջ պատասխանատվությունը կադրային խայտառակ քաղաքականության համար, որի հետևանքով հարաբերականացվել է պետական կառավարում կոչվածն ու պետականաստեղծ գործընթացները: Բախտախնդիրների ու պատեհապաշտների առատությունը ձեր քաղաքական թիմում մեր երկրի ապագան դարձնում են էլ ավելի մշուշոտ ու որևէ երաշխիքից զուրկ:

19. Հենց ձեր համակրներն ու ձեր կողմից խայտառակ եղանակով իրականացված իշխանազավթման գործընթացը սպասարկող անձինք են առատ նյութ տալիս թշնամի երկրի հակահայ քարոզչությանը, որի համար նույնպես պատասխանատվություն եք կրելու: Դուք և ձեզ սատարողներն ու սպասարկողները Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ի մասնավորի` տեղեկատվական անվտանգությունը խաթարող հիմնական անձինք եք, մի բան, որի նախադեպը չկա համաշխարհային պատմության մեջ:

20. Դուք եք կրում հղի հայ կնոջն ու ԱՊԱԳԱ ՀՀ քաղաքացուն սպանելու ողջ պատասխանատվությունը և դա ամենամեծ ու ողբալի խորհրդանշանն է, որը որպես խարան կրելու եք ձեր ողջ կյանքում:

Հայ ժողովրդի ու նրա կերտած պետականության հենց այս սև էջերն եք շարունակում լցնել ու լրացնել, ձեզ սպասարկող ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ վայ-մտավորականներով հանդերձ…
Ինչ վերաբերում է գնդակահարությանը և հարմար պատին, ապա ազատ զգացեք ինքնուրույն որոշելու, թե ինչ տրամաչափի գնդակ կնախընտրեիք այս պարագայում: Ես քրիստոնեաբար հրաժարվում եմ ձեզ գնդակահարելուց, քանի որ ըստ ՀՀ գործող օրենքների, խիստ ցանկալի եմ դիտում ձեզ ցմահ ազատազրկելը, որպես ազգային դավաճանության և հայկական պետականության լուծարման գործին լծված անձի դեմ կիրառվելիք պատժի կենդանի ապացույց»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>