Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարան
2024թ-ի Երևան քաղաքի բյուջեով տանիքների նորոգման համար նախատեսվել է 824մլն 157 հազար 900ՀՀ դրամ, բայց արի ու տես,որ բազում շենքեր իրենց բնակիչներով կանգնել են փաստի առջև։ Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Բնակիչները արդարացի պահանջ են ներկայացնում, որ քաղաքապետարանը իրենց հարցերին լուծում չի տալիս։ Չի կարելի բոլոր ոլորտները ձախողել։
Ի վերջո, ե՞րբ եք պատրաստվում լուծել նմանատիպ հարցերը, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջան, Գայի 2 շենք, 1-ի մուտք։
Կից տեսանյութ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից