Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին
Time ամսագրի «Տարվա մարդ» է ճանաչել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Բացի նրանից, կարճ ցուցակում ընդգրկվել են Իլոն Մասկը, Քեյթ Միդլթոնը, Յուլիա Նավալնայան և ուրիշներ։
Time-ը գրել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը շատ առումներով կարելի է պատմական անվանել։ Նա կլինի երկրի պատմության ամենատարեց նախագահը և ԱՄՆ միակ ղեկավարը, ով մեղավոր է ճանաչվել քրեական գործով։
Թրամփն արդեն 2016 թվականին Time-ի կողմից ճանաչվել է տարվա մարդ, երբ առաջին անգամ հաղթել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Աղբյուր` Panorama.am