Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասել է ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքը շարունակվում է:
Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:
Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է վերջին շրջանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մասնավորապես, որոշում է կայացվել Հայաստանի Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության մասին։ Հենց նախաբանում անդրադարձ է կատարվում անկախության հնչակագրին, որն իր հերթին պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ», - նշել է նա: