Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում
Դիտել նաև
Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում իրականացվում են քննչական գործողություններ
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Երևան-Մոսկվա բիզնես դասի ինքնաթիռը, Ադրբեջանի տարածքով թռչելիս, տագնապի ազդանշան է տվել, բայց թռիչքը շարունակվում է
Երևան–Նիժնի Նովգորոդ թռիչք իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում, տեղեկանում ենք Flightradar–ից։ «Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում», – «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել էր «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։ Ինքնաթիռում կա 117 ուղևոր։ Ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։