Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
19
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

«...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ

Լրագրող Դերենիկ Մալխասյանը շարունակում է հետաքրքիր դրվագներ ներկայացնել Գյումրու պատմությունից: 

Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ․ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՍԱՈՒԼ․ 1855Թ․
Ներկայացնում եմ խիստ ուշագրավ հուշագրություն Ալեքսանդրապոլի և ալեքսանդրապոլցիների մասին։ Հուշագրությունների հեղինակը 1853-1856 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական կայսերական զորքերի եսաուլ է, որը 1855 թ-ին գտնվելով է Ալեքսանդրապոլում ու կատարել արշավային գրառումներ։ Նա հետաքրքիր դիտարկումներ է անում քաղաքի, ալեքսանդրապոլցիների, դպրոցների ու հայերի բնավորության մասին։
Ալեքսանդրապոլը, որը մեր զորակայանն է, թուրքերն անվանում էին Գումրի՝ ինչը նշանակում էր «մաքսատուն», քանի որ այնտեղ իսկապես կար մաքսատուն։ Այստեղ էր տեղակայված նաև փոքր ու անշուք մի բերդ, որից այժմ ընդամենը փլատակներ են մնացել։ Ներկայումս այստեղ կարանտին է՝ մաքսային հսկողությամբ, և բերդը (խոսքը նորակառույց Ալեքսանդրապոլ ամրոցի մասին է՝ խմբ․), որը քաղաքից բաժանված է քարքարոտ ձորով, իսկ Թուրքիայից՝ Արփաչայի խորը հովտով։ Բերդի մյուս երկու կողմերը՝ հյուսիսայինն ու հարավայինը, պաշտպանված են առանձին աշտարակներով, որոնք, ըստ քարերի գույնի, կոչվում են Կարմիր և Սև։
Պատերազմի սկզբում, երբ մենք դեռ պատրաստ չէինք, թուրքերը ավերեցին ամրությունները, բայց չհամարձակվեցին անգամ մոտենալ բերդին։ Բերդն իսկապես փրկեց Ալեքսանդրապոլը։ Ալեքսանդրապոլն այնքան էլ հին քաղաք չէ, բայց ունի այնպիսի հնամաշ տեսք, որ ցավ ես ապրում՝ նայելով նրան։ Դրա պատճառն այն է, որ տները տանիքներ չունեն։ Կտուրի փոխարեն մեկ արշինի չափ հող է լցված. ահա քեզ տանիք: Հնում մարդիկ գլուխներին էին մոխիր լցնում, իսկ հիմա այստեղ մոխիրով պատում են անգլուխ տները: Պատերն ավարտվում են հողով պատված առաստաղով, որը համարվում է տանիք։ Բնակիչները մտածում են, որ մոխիրը կանխում է ջրի հոսքը, բայց իրականում՝ այդպես չէ, ինչպես հնում սգի ժամանակ գլուխներին մոխիր լցնելը չէր չորացնում արցունքները: Քամու ժամանակ տանիքների վրայից հողն ու մոխիրը վերածվում են փոշու՝ պատելով փողոցները: Հողի հետ խառնված մոխիրից առաջացած փոշու պատճառով փողոցներում քայլել հնարավոր չէ, ու աչք է կուրանում։ Ինչպիսի՜ անկարգություն: Մի քանի հարյուր դեսյատինի պետական հողերը կախվել են երկնքի և Էրիվանի նահանգի միջև և չեն ցանկանում հերկելի դառնալ: Փաստացի քաղաքի շրջակայքում կան պետական հողեր, որոնք պատմական տեսանկյունից Շամիրամի այգիների մնացորդներն են։ Այս հողերը կարելի է մշակել և օգտագործել՝ նոր տեսք տալով քաղաքին։ Սակայն տեղական իշխանությունները, կարծես, հետաքրքրված չեն դրանց ճակատագրով։ Միայն թե մտածել է պետք՝ ինչ անել այս հողերի հետ։ Ներքևում՝ մտածող գլուխներ, իսկ վերևում՝ կաղամբի գլուխներ։
Այս մտքով ես կիսվեցի մեր հարևան Մկրտչի հետ, Մկրտիչը՝ կես դյուժին հին չիբուխներով ու յուղոտ շախմատի տախտակով՝ մի խղճուկ սրճարանի տերն էր։ Նա հեռատես մարդ էր, թեև նրա մի աչքը ծածկված էր փառով, ինչպես սրճարանի միակ պատուհանը պատված էր հայերեն և ռուսերեն նամակներով։ Սա միակ գրականությունն է, որը կարելի է գտնել այս Արևելյան cafe restaurant-ում։ Չնայած դրան, Մկրտիչը ագահորեն հետևում էր քաղաքականությանը և իր մյուս համաքաղաքացիներից ոչ պակաս գոհ էր, որ ռուսները կռվում են թուրքերի հետ։ Այստեղ լավ «ձկնորսները» կարող են «ձուկ որսալ»։ Մկրտիչը մյուս «ձկնորսներից» վատը չէ, և այդ պատճառով հոգոց էր հանում և հառաչում էր, որ չի կարող դուքան (պանդոկ՝ խմբ․) բացել այս անշնորհակալ սրճարանի փոխարեն, որտեղ զինվորի տաս կոպեկանոցն այնքան հազվադեպ է հայտնվում։ Եվ այսպես ես Մկրտիչին հայտնեցի իմ միտքը, նրա մոտ իմ հնարամտության վրա զարմանք առաջացնելու հույսով: «Հե՜, հե՜, հե՜… պատասխանեց նա ծիծաղելով. «Տանիքի վրա կաղամբ տնկեմ՝ փող կլինի՞: Փող չի լինի: Դուքան կլինի՝ փող կլինի: Վա՜յ, վա՜յ, դուքան է պետք, ի սեր Աստծո, դուքան է պետք»: Մկրտիչը կիսում է այն տարածված կարծիքը, որ դուքանները քաղաքում ավելանում են ոչ թե օրերի, այլ՝ ժամերի ընթացքում: Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»:
Ապրիլի 23
Ալեքսանդրապոլում շատ տներ արդեն կառուցված են փողոցի երկայնքով, բայց շատ են նաև այնպիսիք, որոնք, հին սովորության համաձայն, թաքնված են ցանկապատի հետևում։ Երկար քարե պատը և դրա միջի անցքը այն է, ինչ տեսնում եք փողոցից, իսկ այն, ինչ կա այդ պատի հետևում, մնում է անտեսանելի: Օրերս պատի այդ անցքերից մեկի կողքով անցնելիս, որի դուռը կիսով չափ բաց էր, ես լսեցի բազմաթիվ երեխաների ձայներ։
Դրանք փոփոխական քամու նման մերթ բարձրանում էին, մերթ իջնում, վերջապես ամբողջովին հանդարտվում։ Հետո լսվեց խուլ ու ընդհատուն աղմուկ՝ «հո՜ւ», «հո՜ւ»: Եվ ձայները նորից հնչում էին ավելի բարձր, քան նախորդ անգամ: Ճիշտ է, դպրոց է, մտածեցի ես և որոշեցի ներս մտնել։ Աչքերիս առաջ բացվեց ընդարձակ քառանկյուն սենյակ՝ առանց պատուհանների։ Սենյակը փողոցից լույս էր ստանում կիսաբաց դռան անցքից, որը եթե ամբողջովին փակվեր, ապա կհայտնվեինք միջնադարյան Եվրոպայի անգիտության խոր խավարում: Հողե հասարակ հատակին՝ ոտաբոբիկ, ամենատարբեր լաթերի վրա նստած էին տղաները՝ ոտքերը խաչած արևելյան ձևով, ծնկներին՝ բացված գրքերով։ Հատակի կենտրոնում տարբեր տեսակի կոշիկների մի կույտ կար։ Բացի այդ կոշիկների «բլուրից», ամբողջ տարածքը «ծածկված էր» տարբեր դիրքերում գտնվող աշակերտներով, որոնք, կարծես թե, հենց նոր պարկից էին «թափվել»։ Իսկ մեծ մասն էլ, արևածաղիկի նման, հայացքն ուղղել էր դեպի դուռը՝ սրտով փրկություն որոնելով։
Ուսուցիչը՝ մաշված, երկար զգեստով, տիրացուի կերպարով նստած էր ամենամութ անկյունում՝ բազմաթիվ կարկատաններով ծածկված ներքնակի վրա։ Օ՜, գիտություն, արդյո՞ք ամենուր քո բաժինը մութ անկյուններն ու պատառոտված շորերն են։ “О summa miceria наша, semper горох, quotidie каша!”... Այս բացականչության պատճառ դարձած անձը դեռ երիտասարդ էր, բայց արդեն կռացած։ Նրա մեծ քթով դեմքը խոնարհություն էր արտահայտում։
Աշակերտները հերթով մոտենում էին նրան, ծնկի գալիս, լսում էին իրենց դասը կամ նոր առաջադրանք ստանում։ Մինչ մեկն անցնում էր այդ ընթացակարգը, մյուսները ծոր տալով գոռալում էին իրենց գրքերի դիմաց։ Կային առանձնապես փառասերներ, որոնք փորձում էին գոռալով գերազանցել իրենց հարևաններին։ Բայց կային նաև փիլիսոփաներ, որոնք ո՛չ գոռում էին, ո՛չ էլ նայում էին իրենց հնամաշ գրքերին, փոխարենը զբաղվում էին ճանճեր բռնելով, ցուցափայտիկներով իրար բզելով կամ պարզապես հորանջելով ու մուշ-մուշ քնելով։
Աշակերտների լուսավորման գործընթացը պրոֆեսորը վերահսկում էր ոչ թե աչքերով, այլ լսողությամբ։ Եթե աղմուկը թուլանում էր, նա բարձրացնում էր իր ձեռքի տակ դրված փայտիկը՝ «հու՛, հու՛» ձայն արձակելով, և անգամ գլուխը վերև չհանելով՝ այսպիսով նոր եռանդ էր առաջացնում աշակերտների մեջ։ Բայց ահա, ամբիոնի հակառակ կողմի անկյունում հանկարծ մի աղաղակ լսվեց։ Ընթերցումը դադարեց։ Ուսուցիչը բարձրացրեց իր փայտիկը սովորականից ավելի բարձր և սպառնալից շարժեց այն։
Լացող ձայնը խոսեց, հետո երկրորդը, որը չէր լալիս, ապա՝ երրորդը, և վերջում՝ ևս երկու ձայն միասին։ Կարծես խոսում էին հայցվորը, պատասխանողը և վկաները։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ հայցվորը հանգստացավ, վերցրեց իր շորերը և տեղափոխվեց այլ վայր՝ ավելի մոտ հրամանատարության կենտրոնին։ Թվում էր, թե նա էլ մեղավոր մնաց։
Վերջապես հնչեց ընթրիքի զանգի առաջին ազդանշանը։ Մի ակնթարթում ձայները լռեցին, գրքերը փակվեցին, և տղաները վազեցին դեպի կոշիկների կույտը։ Փոշին բարձրացավ ամպի պես և ծածկեց ուսուցչին, որին թողեցին նույնիսկ այն աշակերտները, որոնք պատասխանում էին դասը։ Քանի պակասում էր կոշիկների ու տրեխների կույտը, այնքան նոսրանում էր աշակերտների ամբոխն ու փոշու ամպը։ Վերջապես դպրոցը լրիվ դատարկվեց։
Վերջինն այն թողեց մենթորը, որը փակի տակ առավ դուռը կախված փականով։ Մթություն և լռություն տիրեցին հայկանյան Միներվայի տաճարում, որն այժմ դարձավ խաղաղ ժամանակի Յանուսի տաճարը։ Նույն դաստիարակչական գավազանով զինված՝ ուսուցիչը կարգի բերեց իր սաներին և առաջնորդեց նրանց դեպի եկեղեցի։
Հարևան Մկրտիչը, որն ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան մենք, մեզ մանրամասն տեղեկություններ հաղորդեց այս դպրոցական հաստատության սովորույթների և բարքերի մասին։ Նրա խոսքով, հայկական դպրոցական առօրյան սկսվում և ավարտվում է եկեղեցում աղոթքով։ Առավոտյան աշակերտները տանից ուղևորվում են եկեղեցի, որտեղ գտնում են իրենց ուսուցչին, որը երգում է երգչախմբում և նրա հետ միասին գնում են դպրոց։ Երեկոյան նույնպես նրանք տուն չեն վերադառնում առանց Աստծո տաճար մտնելու։ Արևելքի ամբողջ տարածքում այսպես միաձուլված են աղոթքի և ուսման տները։
Ոգեշնչող և ուղղիչ միջոցները այս անպատուհան դպրոցում շատ չեն տարբերվում մեր դպրոցներից։ Նույն կերպ, ստամոքսը, որը փողկապակցված է գլխի հետ, պատժվում է գլխի թույլ գործունեության համար, իսկ ծնկները՝ արմունկների ճարպկության համար։ Բայց այստեղ, ինչպես և ամբողջ արևելքում, չեն օգտագործում եռապոչ մտրակը և փայտիկները։ Դրանց դերն այստեղ կատարում է ֆելլահը՝ մի հնագույն գործիք, որն այժմ դարձել է պարզ բահ, նման այն գործիքին, որն օգտագործվում է խոտ հնձողների կողմից։
Աշակերտի ոտքերը մտցնում են հատուկ սարքի մեջ, գլխիվայր գցում, և այդ գործիքով սկսում ծեծել կրունկները։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ձայներ են լսվում այս ընթացքում և ինչպիսի տեսք է ունենում այդ վիճակում հայտնվածը։
Մկրտիչի ասելով՝ ինչ-որ վարդապետ ուսումնական հաստատություններին ուղարկել է հորդոր՝ հանել այս ծեծի գործիքը և փոխարենը ներմուծել ռուսական ուսումնական գործիքներ, որոնք չեն կպչում ոտքերին, բայց հարվածում են ավելի զգայուն տեղերի։
Առանց պատուհանների դպրոցում սովորում են այբուբեն, Սաղմոսագիրք և Նոր կտակարանը։ Ըստ Մկրտչի՝ նույն այն ուսուցիչը կարող էր դասավանդել թվաբանություն, աշխարհագրություն, ինչպես նաև ռուսերեն և թուրքերեն։ «Գլուխ է», - հավելեց նա՝ լեզուն ճտացնելով։ «Էջմիածնում է սովորել»։ Բայց քիչ մարդիկ են ձգտում այս բարձրագույն կրթությանը։ Շատերը բավարարվում են միայն կարդալու և գրելու ունակությամբ։ Սակայն նույնիսկ այս տարրական գրագիտությունը լայնորեն տարածված է ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ գյուղացիների շրջանում։
Ճապոնացիներից հետո, հայերն, անկասկած, աշխարհի ամենագրասեր ժողովուրդն են․ խոսել սովորելուն պես երեխաներին 5 տարեկանից այբուբեն են ուսուցանում։ Եվ թեև լուսավորության արևը վաղ է բարձրանում, այն շուտ էլ մթագնում է առօրյա հոգսերի ներքո: Ծնողները ձգտում են, որ երբ երեխան լիովին ոտքի կանգնի, իր ուսուցումն արդեն ավարտված լինի, որպեսզի նա պատրաստ լինի զբաղեցնել իր տեղը «վաճառասեղանի» հետևում: Հայերը, ինչպես ցանկացած հին ժողովուրդ, չեն սիրում մկանների լարվածություն պահանջող աշխատանք և նախընտրում են նստակյաց աշխատանք:
Նրանք հաշվիչը նախընտրում են տափանից, ասեղն արորից, և կենդանի գոմեշից առավել ավելի հաճույքով են հոգ են տանում դուքանում դրված գինով լի գոմեշի (տիկ) մասին:
Վաղ և համընդհանուր գրագիտությանը նպաստում են ուսման չափազանց փոքր վարձավճարները. ամսական տասը կոպեկ է վճարվում տղա երեխայի կրթության համար: Մեկ այլ վայրում շաղգամի սերմեր ցանողը քսան անգամ ավելի շատ կվաստակի, քան այստեղ լուսավորության սերմնացանը: Բայց առաջինը երբեք չի արժանանա այն զոհաբերություններին, որոնք մատուցվում են վերջինիս՝ ինչպես կմատուցվեին գիտության զոհասեղանի առջև կանգնած քրմին:
Այբուբենը, սաղմոսները և մեկ այլ բան սովորելու միջոցով տգիտության դեմ տարած յուրաքանչյուր հաղթանակ աշակերտը նշում է՝ ուսուցչին հանդիսավոր կերպով համեմված ձվածեղ ընծայելով, որն ուսուցչն ուտում է իր սաների հետ միասին․․․ Նման ծեսերը պետք է որ շատ հին լինեն, դրանք հայտնի են ոչ միայն Արևելքում, այլ նաև Արևմուտքում: Դրանք հայտնի են անգամ մեր կազակներին։
Ալեքսանդրապոլ, ապրիլի 24
«Քաղվածք եսաուլի արշավային գրառումներից․ 1854-1855».
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>