Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշելով, թե դրանք ընթանում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։
APA-ի փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բաց են մնում որոշակի հարցեր, որոնք նույնպես քննարկվում են աշխատանքային կարգով.
«Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա: Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։
---
Բայց ադրբեջանական թուրքերը շատ երախտամոռն են: Թեկուզ նույն Հաջիևը, ասում է, թե՝ Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, բայց դրանից առաջ մի հատ չի նշում, որ՝ «Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ն շնորհիվ...»: Չեն գնահատում, էլի: