Դուք Չիպոլինո էլ չկաք
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Առավոտյան «ազվերին» խմած ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով «դուխով» հայտարարություն էր տարածել, թե դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից, բայց ինչպես իր տարեկից մեկ այլ , ինչպես պարզվեց, «գեյ պառադի» հերոս, Աղազարյանը, մանդատը չի դնում, քիչ առաջ, երեւի, կոճապղպեղով կլիզմայից հետո, հրաժարվել է իր առավոտյան հերոսապատումից։
Նա իր էջում տեղադրել է դաժան «մեղայականի» մի տեքստ, որը նրան ուղարկել է մեկ այլ ՔՊ-ական, նախարար Մխիթար Հայրապետյանը։
Էս մեր «ազվերինի» դոզան թողած Հակոբ Ասլանյանն էլ վերցրել ու մեսենջերով Մխիթար Հայրապետյանի՝ իրեն պարտադրած տեքստը հենց էդպես, սքրին-շոթով տեղադրել է իր էջում։
Ոմանք կարծում են, որ հատուկ է արել՝ հասկացնելով, որ ինքը կուսակցական թրաֆիքինգի զոհ է եւ կանանց ռեսուրսային կենտրոնը իրեն պարտավոր է փրկել։
Իսկ ես կարծում եմ, որ ինքը պարզապես շարքային անգրագետ է։
Մի պահ մտածեցի, որ ինչպես «Չիպոլինոյում», այս բանջարեղենները եւս մի օր կարող են բունտ անել ու Չիպոլինո-Աղազարյանը բացեց սոխ-սխտորների հեղափոխությունը։
Բայց, էս լաքեյահպատակ սքրինը սաղ փչացրեց։
Չէ՛, դուք բանջարեղեն էլ չկաք»։