ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ. Մելիքյան
ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։ Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։ Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։
Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է - կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք»: