Թուրքիան սպառնում է. հասել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջնական փուլը․ Ֆիդան
«Հասել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջնական փուլը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ժողովում։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում։ Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- ասել է Ֆիդանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկություն էր հայտնել, որ «այս պատմական հնարավորությունը ավարտվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրով»։