Սիրիական Քրդստանի գոյությունը կարող է հայտնվել հարցականի տակ
Ամերիկաթուրքական պայմանավորվածություններից ելնելով ԱՄՆ դաշնակից համարվող Սիրիայի Քրդստանի Մանբիջ քաղաքը հանձնվել է թուրքմեն ահաբեկիչներին (պայմանավորվածությունների մասին գրել է Ռոյթերզը)։ Սա մի դեպքում, երբ քրդերը հարյուրավոր զոհեր են տվել, որպեսզի այս տարիներին քաղաքն իրենց հսկողության տակ մնա։ Գործընթացիների տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ աջակցությամբ Սիրիայի 33 տոկոսն իրենց վերահսկողության տակ պահող քրդերը, ամենայն հավանականությամբ, ստիպված են հետ քաշվել արաբներով բնակեցված բոլոր շրջաններից և փորձելու են իրենց իշխանությունը պահել միայն զուտ քրդաբնակ հատվածներում, անգամ խառը բնակեցված Մանբիջի նման քաղաքները չեն կարող պահել։
Ներքևի քարտեզում դեղինով նշված հատվածն է միայն քրդաբնակ։ Սրան էլ եթե գումարենք Թուրքիայի նպատակը այդ դեղին հատվածի երկայնքով 30 կմ խորությամբ բուֆեր* ստեղծելու գաղափարը, որը մի հատավածում այդ գաղափարը արդեն կյանքի են կոչել, ապա սիրիական Քրդստանի գոյությունը կարող է հայտնվել հարցականի տակ։
* Էրդողանի ձեռքի քարտեզում գծված է հավանական բուֆերային գոտին։ Այդ քարտեզի վրա դեղինով նշված հատվածը քրդական և արաբական շրջաններից կազմված մինչ Ասադի տապալումը եղած ինքնավար կազմավորումն է։ Ներքևի քարտեզում, ինչպես արդեն նշեցի, դեղինով առանձնացված են զուտ քրդական շրջանները, որի հաշվին էլ ցանկանում են բուֆեր ստեղծել։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից