ՔՊ կուսակցական փրայմրիզում հաղթեց անկուսակցական, նախկինում ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանը
Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում 253 ձայնով հաղթեց Սարիկ Մինասյանը: Լևոն Անանյանը հավաքել է 91 ձայն, Դավիթ Առուշանյանը՝ 220, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 118, Կարեն Սարուխանյանը՝ 143 ձայն: Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում ըստ էության առաջին անգամ է անցկացվում․ գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։ Նշենք, որ Սարիկ Մինասյանը անկուսակցական է, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, նախկին պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենաշատ քվեն ստացած թեկնածուին կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դրա համար, սակայն, դեռ օրենք պիտի փոխվի, որը նրան այդ լիազորությունը կտա։