Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրում են խաղաղ կարգավորման բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ռուսական «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում:
«ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել։ Հայաստանն ու Ադրբեջանն այնքնան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները՝ նախընտրելով բոլոր հարցերը ինքնուրույն լուծել», - նշել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը: