«Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթն Էրդողանինն է»․ Վարդան Ոսկանյան
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի որոշ քարոզչամիջոցներ սկսել են առայժմ մեղմ քննադատել Իսրայելի գործողությունները Սիրիայում, որն արդեն դիտարկում են թուրքական ազդեցության տարածք։
Ակնհայտ է, որ սա կարող է առաջին թույլ, սակայն խորացման զգալի պոտենցիալ պարունակող նախանշան լինել հենց Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական կենսական շահերի բախման։ Սիրիան անշուշտ «համեղ պատառ» է էրդողանական վարչախմբի համար, բայց այդ երկրի նկատմամբ վերահսկողությունն ունի նաև խոշոր մարտահրավեր, քանի որ Թուրքիան «սահմանակից» է դառնում Իսրայելին։
Ուստի հողի վրա Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթը հենց Էրդողանինն է, առավել ևս, որ հռետորաբանության մակարդակում նա վաղուց արդեն դա արել է»։

