14-ամյա երեխայի մաhվան դեպքով ինքնաuպանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներ
Դիտել նաև
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
6 տարեկան երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մաhացել։ «Ի պատասխան լրագրողների հարցերի` տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։
«Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնել էր ԲԿ-ն։

