Իրանում բողոքի ակցիաները չեն դադարի. ԿՀՎ (ЦРУ) ղեկավար
Իրանում բողոքի ակցիաները չի կարելի ավարտված համարել, ասել է ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն։
«Մինչդեռ իրանական ռեժիմը սպառնում է բռնությամբ, Ղասեմ Սուլեյմանին քամուն է տալիս փողերը Լիբանանում, Սիրիայում, Եմենում՝ փորձելով համախմբել Աստված գիտի՝ ում, և վերածել Իրանը աշխարհի՝ ահաբեկչության հովանավոր խոշորագույն պետության»,-հայտարարել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի եթերում։
Իրանական Fars գործակալությունը դեկտեմբերի 29-ին հայտնել էր վեց քաղաքում զանգվածային ցույցերի մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցույցերն ուղղված են երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ։
Պոմպեոն նաև Իրանի պետական կառուցվածքն անվանել է «աստվածապետական ռեժիմ» և հանդիմանել հոգևոր և աշխարհիկ ղեկավարության գործող ներկայացուցչներին նախկինում բողոքի զանգվածային ակցիաները բազմիցս ճնշելու մեջ։ Դրա հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, որ իրանցիները կշարունակեն ապստամբություն բարձրացնել ընդդեմ իշխանության։
Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի:
Zham.am